ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112 — Անվտանգության միջոցներ նշանակելու պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 112. Անվտանգության միջոցներ նշանակելու պայմանները 1. Դատարանը կարող է նշանակել անվտանգության միջոց, եթե համարի, որ սույն օրենսգրքով պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը կրկին կարող է այդպիսի արարք կատարել, կամ անվտանգության միջոցի կիրառումն անհրաժեշտ է իր կամ այլ անձի անվտանգությունն ապահովելու համար: Սույն օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անվտանգության միջոցի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առնում կոն
Ամբողջ Տեքստ
Հոդված 112. Անվտանգության միջոցներ նշանակելու պայմանները 1. Դատարանը կարող է նշանակել անվտանգության միջոց, եթե համարի, որ սույն օրենսգրքով պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը կրկին կարող է այդպիսի արարք կատարել, կամ անվտանգության միջոցի կիրառումն անհրաժեշտ է իր կամ այլ անձի անվտանգությունն ապահովելու համար: Սույն օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անվտանգության միջոցի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ անձի նկատմամբ դրա կիրառման անհրաժեշտության և առավել արդյունավետ իրականացման եղանակների վերաբերյալ փորձագետի, իսկ սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով նախատեսված անվտանգության միջոցների նշանակման վերաբերյալ՝ բժշկական-մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացությունը:
2. Անվտանգության միջոց կարող է նշանակվել պատժի հետ զուգակցված, եթե դատարանը հիմնավորի, որ միայն պատիժ կիրառելով հնարավոր չէ վերացնել անձի կողմից նոր հանցանքի կատարման հավանականությունը։ Անվտանգության միջոց կարող է նշանակվել նաև առանց պատժի հետ զուգակցելու՝ որպես ինքնուրույն ներգործության միջոց, այդ թվում՝ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:
3. Անձի կողմից կատարված և պատժի սպառնալիքով արգելված մեկ արարքի համար կարող են նշանակվել մեկից ավելի անվտանգության միջոցներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
