Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան24 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

24 հունիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի

Զ.Ղուկասյանի

Քննության առնելով քաղաքացի Արամ Սարգսյանի ` դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արամ Սարգսյանը 12.06.2009թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, 78 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9- րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով սահմանված դրույթների սահմանադրականությունը։ 2.Դիմողը խնդրում է ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 78 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացրել

t

հետևյալ հիմնավորումները. «Համաձայն [անընթեռնելի] «Վարչական դատավարության» օրենսգրքի 1-ին և 3-րդ հոդվածի`. «վարչական դատարանում և վճռաբեկ դատարանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական և նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։ Վարչական դատարան դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն։ Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով (եթե օրենքով դա վերապահված է դատարանին), վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու պահանջով: [...] Անձի համար տուրքի վճարման պարտականության առկայությունը նրան ակնհայտորեն անհավասար պայմանների մեջ է դնում պետական մարմնի համեմատությամբ»:

Վերոնշյալ տրամաբանությամբ շարունակելով դիմումի հիմնավորումը` Ա. Սարգսյանը նշում է, որ «մինչև ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի ուժի մեջ մտնելը ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքով նախատեսված հատուկ հայցային վարույթով պետական մարմինների օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունները /անգործությունը/ վիճարկելու վերաբերյալ գործերով պետական տուրք նախատեսված չէր՝ ինչը համահունչ էր ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին և Հայաստանի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։ Անձանց վրա պետական տուրքի վճարման պարտավորություն դնելը ակնհայտորեն հակասում է անձի` դատարանի մատչելիության և գործն արդարության պահանջներին համապատասխան քննելու հրամայականին՝ սահմանված` ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներով։ [...] Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետին՝ դիմողը նշում է, որ այն «ձևակերպված է այնքան անորոշ, ոչ միանշանակ, ոչ հստակ, որ դատարանները դրանք ընկալում և կիրառում են այնպես, որ ստորադաս դատարանում գործ հարուցելն ավելի թանկ է արժենում, քան վերադաս դատարաններում»:

Այնուհետև դիմողը մեջբերել է ՀՀ սահմանադրական դատարանի 691 որոշումից մի հատված, որտեղ սահմանադրական դատարանը իրավական ակտի «որոշակիության», «մատչելիության» իրավական չափորոշիչների նորմատիվ բովանդակության ապահովումը գնահատել է որպե որպես իրավական ակտի միասնական ըմբռնման, հետևաբար հասարակական հարաբերությունների

արդյունավետ կարգավորման առաջնահերթ

երաշխիք։

3.Դիմողը նաև ներկայացրել է երկու միջնորդություն։ Առաջին միջնորդությամբ դիմողը միջնորդել է «ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին, Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ գործը դատաքննության ընդունելու հարցի լուծումը զիջել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգալին որոշմամբ լուծելուն», իսկ մյուս միջնորդության համաձայն՝ «ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1- ին մասի բ) կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ գործի դատաքննությունն անցկացնել 2009 թվականի դեկտեմբեր ամսին»:

4.[անընթեռնելի] Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։

ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ արտահայտվել է հետևյալ իրավական դիրքորոշումը «օրենքի դրույթի կիրառում» հասկացության վերաբերյալ. «...«կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետեւանքներ»։

Ինչպես ցույց է տալիս դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը, վճռաբեկ դատարանի որոշման մեջ և ՀՀ վարչական դատարանի 23.04.08թ. վճռով ընդհանրապես վկայակոչված չեն դիմողի կողմից վիճարկվող դրույթները։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, որի համաձայն դիմումը կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

•

որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

• որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,

• որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

•

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Դիմողը բաց է թողել նաև սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը:

Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:

5. Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 32 հոդվածի 6-րդ մասով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 2--դ կետի բ) ենթակետի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Արամ Սարգսյանի դիմումի քննության ընդունումը (կից միջնորդություններով) մերժել:

Նախագահող՝

ԴԱՏԱՐԱՆԻ

Անդամներ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱ

RUPSOMU

ՐՈՒԹՅՈՒՆ

ZZ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունիսի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | ariognem