ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — Դատապարտյալի պատժի կատարման պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 77. Դատապարտյալի պատժի կատարման պայմանները 1. Ազատազրկման դատապարտված անձը մեկ քրեակատարողական հիմնարկում կարող է գտնվել տվյալ հիմնարկի տեսակով նախատեսված պատժի կատարման անվտանգային գոտու մեղմ և խիստ պայմաններում։ 2. Քրեակատարողական հիմնարկում պատժի նախնական կատարման պայմանները որոշում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ հոդվածի 1-ին մասի և 97-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները: 3. Պատժ
Ամբողջ Տեքստ
Հոդված 77. Դատապարտյալի պատժի կատարման պայմանները 1. Ազատազրկման դատապարտված անձը մեկ քրեակատարողական հիմնարկում կարող է գտնվել տվյալ հիմնարկի տեսակով նախատեսված պատժի կատարման անվտանգային գոտու մեղմ և խիստ պայմաններում։
2. Քրեակատարողական հիմնարկում պատժի նախնական կատարման պայմանները որոշում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ հոդվածի 1-ին մասի և 97-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:
3. Պատժի կատարման պայմանների փոփոխումը սույն օրենսգրքի 95-98-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով իրականացվում է քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։
4. Քրեակատարողական հիմնարկում պատժի կատարման խիստ պայմանների տեղափոխման հետ անհամաձայնության դեպքում դատապարտյալն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու տեղափոխման մասին որոշումը։
5. Պատժի կատարման խիստ պայմաններում դատապարտյալի դրական վարքագծի ձևավորմանը նպաստելու նպատակով դատապարտյալի բացօթյա զբոսանքի, մարմնամարզության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ստանալու և ուղարկելու իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
