ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 282 — Դատավճիռը կատարման հանձնելը 1.
Ամփոփում
Հոդված 282. Դատավճիռը կատարման հանձնելը 1. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կատարման է հանձնվում այն կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում: 2. Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում հանցանքը կատարած անձը, ապա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, դատարանը քրեական գործն ուղարկում է իր
Ամբողջ Տեքստ
Հոդված 282. Դատավճիռը կատարման հանձնելը 1. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կատարման է հանձնվում այն կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:
2. Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում հանցանքը կատարած անձը, ապա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, դատարանը քրեական գործն ուղարկում է իրավասու դատախազին` լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:
3. Դատավճիռը կատարելու մասին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իսկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը:
4. Դատավորը պարտավոր է կալանքի տակ գտնվող և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտվածի մերձավոր ազգականներից որևէ մեկին հայտնել դատավճիռը կատարման հանձնելու մասին: Եթե կալանքի տակ գտնվող և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձն օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունն ունի քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագիր կամ այդպիսի օգնություն ցույց տալու փոխադարձության շուրջ պայմանավորվածություն, ապա դատարանն այդ անձի նկատմամբ դատավճիռը կատարման հանձնելու կարգադրության մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ դատապարտված անձն ապաստան հայցող է կամ փախստական:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
