ՀԱՅԿ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 հունիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 28 | ՀԱՅԿ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 19 հունիսի 2025 թ. Սահմանադրական դատարանի դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի Ա. Վաղարշյանի Քննության առնելով Հայկ Սմբատյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
.
1. Հայկ Սմբատյանի (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2025 թվականի հունիսի 5-ին, որով Դիմողը խնդրել է. «Սահմանադրության 66-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասն` այնքանով, որքանով ,անհապաղե եզրույթի իմաստային ծանրաբեռնվածությունը կազմող հստակ կամ որոշակի չափանիշների չնախատեսմամբ քրեադատավարական2 օրենքի 194-րդ հոդվածի 2-րդ մասը մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ պետության կողմից դրսևորվող միջամտությանը հանդիպա-կաց՝ իր ապացուցված անմեղությունը փաստագրելու մեղադրյալի երաշխիքը չի դարձնում արդյունավետ կամ գործնականե:
2. Ներկայացնելով թիվ 14110924 քրեական վարույթի վերաբերելի հանգա-մանքներն ու դատավարական ընթացքը՝ ներառյալ մինչդատական վարույթի նկատ-մամբ դատական վերահսկողության կարգով իրականացված թիվ ԵԴ1/0508/11/24 դատական վարույթի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը գտնում է, որ քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթա-հարման, այլ կերպ՝ դրա հերքման ուղղությամբ պետության կողմից կատարվող միջամտությունը պետք է հիմնված լինի այնչափ հստակությամբ ձևակերպված քրեա-դատավարական կարգավորումների վրա, որոնք իր անմեղությունը փաստագրելու՝ մեղադրյալին ընձեռված հանդիպակաց երաշխիքի առկայության պայմաններում, այնուամենայնիվ, «իրենց կիրառելիության` հստակ արձանագրված ու կանխորոշված սահմաններով թույլ են տալիս անձի նկատմամբ իրականացվող քրեական հետա-պնդումը գնահատել` որպես օրինական»։ Համապատասխանաբար, ըստ Դիմողի` քրեական դատավարությունում իր անմեղությունը փաստագրելու՝ մեղադրյալին տրված հանդիպակաց երաշխիքը չի կարող գնահատվել իբրև արդյունավետ կամ գործնական, եթե քրեական դատա-վարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման կամ հերքման ուղղությամբ պետության կողմից կատարվող միջամտությունը խարսխված չէ հստակության բավարար չափի քրեադատավարական կարգավորումների վրա։ Դիմողը պնդում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) վերաբերելի իրավակարգավորումների համադրված վերլուծությունը վկայում է, որ մեղադրյալը կարող է հասնել ,ապացուցված անմեղությանե այն դեպքում, երբ լրացել է մեղսագրված արարքի համար մեղադրյալին քրեական հետա-պնդման ենթարկելու՝ քրեադատավարական օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել3 դատարան։ Միևնույն ժամանակ, մեղադրյալին ընձեռված նշյալ երաշխիքի իրաց-վելիության ազդակները գալիս են Օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասից և 194-րդ հոդվածի 2-րդ մասից։ Այսպես՝ Օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասը և՛ քրեական վարույթի հանրային մասնակցի, և՛ քրեական վարույթի մասնավոր մասնակցի համար նախատեսում է հստակ կանոն, որ ,Ժամկետն անցնելուց հետո կատարված գործողություններն առաջացնում են անբարենպաստ վարութային հետևանքներ, եթե ժամկետը չի վերականգնվումե։ Իսկ Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) Հսկող դատախազը միջնորդությունն ստանալու պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին կամ որոշմամբ մերժում է միջնորդությունը։ (…)ե: Օրենսգրքի նշյալ հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ եթե քննիչը մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազին չի ներկայացնում անհապաղ, այսինքն՝ ներկայացնում է Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասում իբրև ,անհապաղե բնորոշվող ժամկետի խախտմամբ, ապա նշյալ խախտումը քննիչի, իսկ առավել ընդհանուր ասված՝ քրեական դատավարության հանրային շահի համար պետք է առաջացնի անբարենպաստ վարութային հետևանք՝ մեղադրյալի նկատմամբ հարուց-ված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին քննիչի միջնորդության մերժման ձևով՝ նկատի ունենալով այն, որ հսկող դատախազն Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով լիազորված է կայացնել կա՛մ միջնորդությունը բավա-րարելու, կա՛մ միջնորդությունը մերժելու մասին որոշում: Ըստ Դիմողի` նշյալից հետևում է նաև, որ երբ քննիչը մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազին ներկայացնում է Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ոչ անհապաղ, ապա մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետն Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչի միջնորդության մեջ նշված հիմքով այլևս չի կարող կասեցվել, ինչը նշանակում է, որ եթե Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան ժամկետում կամ այդ ժամկետին նույն4 հոդվածի 2-րդ մասի հիմքով ավելացված ժամկետում հսկող դատախազը քրեական վարույթի նյութերը չի հանձնում դատարան, ապա մեղադրյալն Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, այլ կերպ՝ փաստագրում է իր ապացուցված անմեղությունը: Վերոնշյալից Դիմողը եզրահանգում է, որ մեղադրյալի անմեղության փաստա-գրման նշված երաշխիքի գործողությունը կախված է նրանից, թե իմաստային ի՞նչ ծանրաբեռնվածություն ունի ,անհապաղե եզրույթը, մասնավորապես, ժամանակային ի՞նչ նվազագույն ու առավելագույն չափման միավոր է բովանդակում այն, և մեղա-դրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը քննիչի կողմից հսկող դատախազին ներկայացնելու վարութային գործողությունը որպես անհապաղ կատարված արձանագրելու համար ի՞նչ փաս-տական հանգամանքներ պետք է գնահատվեն։ Դիմողը նաև նկատում է, որ Օրենսգիրքը, ինչպես նաև իրավակիրառ պրակ-տիկան չեն սահմանում, թե ժամանակային ի՛նչ նվազագույն և առավելագույն չափման միավոր է բովանդակում հիշյալ անհապաղությունը, ինչպես նաև թե ի՛նչ փաստական հանգամանքներ պետք է գնահատվեն քննիչի նշյալ միջնորդությունն անհապաղ կամ ոչ անհապաղ ներկայացված լինելը գնահատելու համար։ Ողջ վերոգրյալի հիման վրա Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրության 66-րդ հոդվածով հռչակված` անմեղության կանխավարկածի սկզբունքի և Սահմանադրության 79-րդ հոդվածով հռչակված` իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությանն այնքանով, որքանով ,անհապաղե եզրույթի իմաստային ծանրաբեռնվածությունը կազմող հստակ կամ որոշակի չափանիշներ չնախատեսելով` Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասը մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ պետության կողմից դրսևորվող միջամտությանը հանդիպակաց՝ իր ապացուցված անմեղությունը փաստագրելու մեղադրյալի երաշխիքը չի դարձնում արդյունավետ կամ գործնական։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի5 մասինե սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդ-վածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխա-տակարգային որոշմամբ արձանագրել է, որ ,(…) անհատական դիմումների քննու-թյունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար: (…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատ-ճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների6 խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշ-մամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմ-նավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխա-տակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտ-ման/սահմանափակման»: Վերոնշյալ իրավադրույթները կիրառելով սույն անհատական դիմումի նկատմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել հետևյալը. Դիմողի կողմից, ըստ էության, բարձրացվել է Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավարական կառուցակարգի համապատասխանությունը մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքին այնքանով, որքանով քննիչի կողմից մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազին ներկայացնելու ,անհապաղե բնորոշված7 ժամկետն անորոշ է, և բացակայում են դրա որոշման հստակ և որոշակի օրենս-դրական չափանիշները։ Սրա հետ համակցված՝ օրենսդրորեն չի հստակեցվում նաև Օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մեղադրյալի բացակայությամբ հնարավոր և անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունների կատարման շրջանակը, որից հետո միայն քննիչն ,անհապաղե մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը ներկայացնում է հսկող դատախազին։ Դիմողի փաստացի եզրահանգմամբ` այդպիսով ո՛չ օրենսդրորեն և ո՛չ իրավա-կիրառ պրակտիկայում չի հստակեցվում, թե արդյոք իր պարագայում քննիչի կողմից քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազին Դիմողի բացակայությամբ հնարավոր և անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց 12 օր անց ուղարկելը չի հանգեցնում միջնորդությունն ,անհապաղե բնորոշվող ժամկետի խախտման և այդպիսով միջնորդությունը մերժելու՝ հսկող դատախազի պարտականության։ Դիմողի պնդմամբ` քանի որ քննիչի նշյալ միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվելու դեպքում այն կրկին ներկայացվել չի կարող, Դիմողը եզրակացրել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել այլևս չի կարող և, անխուսափելիորեն լրանալով՝ կվերածվի Դիմողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնող ռեաբիլատացնող հիմքի։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ մեղադրյալի անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքը քրեական դատավա-րության անկյունաքարային սկզբունքներից է, որը գործում է քրեական վարույթի ողջ ընթացքում՝ մինչև մեղադրական դատական ակտի ուժի մեջ մտնելը, հետևապես` վարույթն իրականացնող մարմնի որևէ դատավարական ակտ, գործողություն կամ անգործություն ինքնին չի կարող նսեմացնել կամ առոչինչ դարձնել մեղադրյալի՝ դատավարական բնույթ ունեցող սահմանադրական նշյալ իրավունքը։ Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձա-նագրում է, որ Դիմողի կողմից վիճարկվող քրեադատավարական նորմի ենթադրյալ հակասահմանադրականության և Դիմողի անմեղության կանխավարկածի սահմանա-8 դրական իրավունքի ենթադրյալ խախտման միջև դիմումում նկարագրված պատ-ճառահետևանքային կապը ենթադրական է և պատրանքային։ Մասնավորապես` Օրենսգրքի վերաբերելի իրավադրույթների համադրված և համեմատական վեր-լուծությունից հնարավոր չէ եզրահանգել, որ անգամ դատավարական ժամկետի խախտումը հիմնավորելով` մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ժամ-կետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվելը բացառում է այդ միջնորդության ներկայացումը հետագայում՝ մինչև քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալը։ Այսինքն՝ ,անհապաղե եզրույթի մեկնաբանման արդյունքում Դիմողի նախանշած հետևանքներն ամենևին վարույթի ընթացքի օրինաչափ տարբերակ չեն: Ավելին՝ Օրենսգրքի գործող կարգավորումների նման մեկնաբանությունն ակնհայտորեն կհակասի նույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված՝ քրեական վարույթի նպատակին, այն է՝ անձի իրավունքների և ազատությունների երաշխա-վորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրակա-նացման արդյունավետ կարգի սահմանմանը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի դիտարկմամբ` վերջինս հիմնված է վարույթի հանրային և մասնա-վոր մասնակիցների դատավարական շահերի միջև արդար հավասարակշռության սահմանադրաիրավական հրամայականի վրա, որը տվյալ դեպքում չի կարող ապահովվել Օրենսգրքի դրույթների՝ դիմումում առաջարկվող ենթադրական մեկնա-բանությամբ։ Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից ներկայացված մեկնաբանությունը քրեադատավարական կոնկրետ ենթաինստիտուտի՝ քրեական հետապնդման ժամկետի կասեցման մեկուսի դիտարկման արդյունք է, ինչը խնդրահարույց է պետության` քրեական քաղաքա-կանության իրավական արդյունավորման հրամայականի տեսանկյունից: Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նաև արձանագրել, որ ,անհապաղե եզրույթն Օրենսգրքում օգտագործվում է այլ ինս-տիտուտների կարգավորման համատեքստում ևս, որոնց համադրված վերլուծությունից9 հետևում է, որ ,անհապաղե եզրույթի իրավական բովանդակությունը բացահայտվում է՝ ելնելով տվյալ գործի փաստական և իրավական հանգամանքների առանձնահատ-կություններից, քննչական տակտիկայից և գործի համար նշանակություն ունեցող ապացույցներ և տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից, և այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցների յուրահատկությունից, ինչը քննիչի լիազորությունների տի-րույթում է: Հետևաբար` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքի խախտված լինելու մասին դիմումում տեղ գտած պնդումը Դիմողի կողմից վիճարկվող օրինա-դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հետ պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում, որպիսի պայմաններում դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց
. Հայկ Սմբատյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող՝ Ս. Սաֆարյան Անդամներ՝ Հ. Թովմասյան Ա. Վաղարշյան 19 հունիսի 2025 թվականի ՍԴԴԿՈ-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
