Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱԼԵՐԻ ՂԱՐՍԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱԼԵՐԻ ՂԱՐՍԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2014 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 20 | ՎԱԼԵՐԻ ՂԱՐՍԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

14 հունիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Վալերի Ղարսլյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Վալերի Ղարսլյանը 2010թ. հունիսի 7-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Սույն անհատական դիմումով գործի քննությունն ամբողջությամբ ենթակա է մերժման, քանի որ առկա է դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված եւ օրենքով սահմանված ներքոհիշյալ հիմքը։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի` դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման առկայությունը գործի քննության մերժման օրինական հիմք է:

Տվյալ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների մասով ընդունված է ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի բոլոր դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Ելնելով վերոգրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Վալերի Ղարսլյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

14 հունիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-20

Նախագահող ՐԱՆԻ

Անդամներ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐ

ZZ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Զ Մ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել