Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 4 — Դատավարական իրավունակությունը և դատավարական գործունակությունը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 4AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 4 — Դատավարական իրավունակությունը և դատավարական գործունակությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 4. Դատավարական իրավունակությունը և դատավարական գործունակությունը 1. Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` հավասար չափով։ Սույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների վրա: 2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններո

Ամբողջ Տեքստ

Հոդված 4. Դատավարական իրավունակությունը և դատավարական գործունակությունը 1. Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` հավասար չափով։ Սույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների վրա:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն)։ Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է` 1) տասնութ տարեկան դառնալու պահից. 2) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու պահից (էմանսիպացիա): 3) ( կետն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-329-Ն ) 3. Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար` ստեղծման պահից։

4. Տասնչորսից տասնութ տարեկան անչափահասներին, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձանց դատարանում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները։

5. Օրենքով նախատեսված դեպքերում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում դատարանը կարող է դատավարությանը մասնակից դարձնել նրանց օրինական ներկայացուցիչներին։

6. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձանց իրավունքները և ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները` ծնողը, խնամակալը կամ օրենքով նման իրավունք ունեցող այլ անձինք։

7. Գործի քննության ընթացքում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձինք լսվելու իրավունք ունեն։ Դատարանը կարող է տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ անգործունակ ճանաչված անձին ընձեռել գործի քննության ընթացքում լսվելու իրավունք։ ( 4-րդ հոդվածը փոփ.

10.09.24 ՀՕ-329-Ն ) Գ Լ ՈՒ Խ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել