Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19 — Վեճի լուծումը հաշտարարության միջոցով կամ դրա հանձնումն արբիտրաժ 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19 — Վեճի լուծումը հաշտարարության միջոցով կամ դրա հանձնումն արբիտրաժ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 19. Վեճի լուծումը հաշտարարության միջոցով կամ դրա հանձնումն արբիտրաժ 1. Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող անձինք մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության կամ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ավարտը փոխադարձ համաձայնությամբ կարող են սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց: 2. Օրենքով արբիտրաժին ենթակա վեճը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտվելը օրենքով սահմանված կարգով գոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 19. Վեճի լուծումը հաշտարարության միջոցով կամ դրա հանձնումն արբիտրաժ 1. Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող անձինք մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության կամ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ավարտը փոխադարձ համաձայնությամբ կարող են սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:

2. Օրենքով արբիտրաժին ենթակա վեճը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտվելը օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձանց համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:

3. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաև այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, և այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել: Եթե կողմերը հաշտարարության արդյունքով չեն հաշտվում, ապա սույն մասի սահմանափակումները չեն կիրառվում: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել