Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 424 — Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 424AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 424 — Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 424. Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը 1. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: 2. Դատարանը դատական ակտի վերանայման բողո

Ամբողջ Տեքստ

Հոդված 424. Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը 1. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

2. Դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող այլ անձանց:

3. Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշմամբ կամ գործի քննության ընթացքում դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կասեցնել դատական ակտի կամ դրա մի մասի կատարումը:

4. Բողոքարկվող դատական ակտի կամ դրա մի մասի կատարման կասեցումը պահպանվում է մինչև բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատական ակտի վերանայման վարույթը կարճվելու դեպքում` մինչև այդ մասին դատական ակտի հրապարակումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել