ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 57 — Կալանքը 1. Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաննե
Ամփոփում
Հոդված 57.Կալանքը 1. Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է: Կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչեւ երեք ամիս ժամկետով եւ միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել: 2. Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին
Ամբողջ Տեքստ
Հոդված 57.Կալանքը
1. Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է: Կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչեւ երեք ամիս ժամկետով եւ միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել:
2. Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:
3. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-34-Ն)
(57-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 30.04.13
ՀՕ-34-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
