Դավթյան — ՍԴ/0014/11/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2018 թվականի ապրիլի 16-ին Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 41200418 քրեական գործը։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ ՆՀովհաննիսյանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ավետիս Սամսոնի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է: Վերոնշյալ որոշման դեմ Ալյ
Ամբողջ Տեքստ
ՍԴ/0014/11/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՍԴ/0014/11/18
Նախագահող դատավոր՝ ՄԱրղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ`
Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
2020 թվականի մայիսի 26-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմող Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ ԱԽալափյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1 2018 թվականի ապրիլի 16-ին Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 41200418 քրեական գործը։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ ՆՀովհաննիսյանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ավետիս Սամսոնի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է: Վերոնշյալ որոշման դեմ Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ ԱԽալափյանի բողոքը Սյունիքի մարզի դատախազ ՎՀարությունյանի՝ 2018 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ մերժվել է։
2 Դիմող
Ալյոշա
Դավթյանի
ներկայացուցիչ
ԱԽալափյանի
բողոքի
քննության
արդյունքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ այն մերժել է:
3 Վերոնշյալ որոշման դեմ դիմող ԱԴավթյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ 4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող ԱԴավթյանի ներկայացուցիչ ԱԽալափյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 31ի որոշմամբ վարույթ է ընդունվել1: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
1
Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
3
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. (Հայփոստե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` նաև (Հայփոստե ՓԲԸ) կողմից տրված RR259615557AM բեռնային համարով անդորրագի համաձայն՝ փոստային առաքման միջոցով 2018 թվականի հոկտեմբերի 27-ին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինակն ուղարկվել է դիմող ԱԴավթյանին2։ Միևնույն ժամանակ, (Հայփոստե ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում նշված բեռնային համարով առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է3։
6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում դիմող ԱԴավթյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին4։
61 Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դիմող ԱԴավթյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. (() Համաձայն գործի
փաստական տվյալների՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերոնշյալ որոշումը՝ 27.10.2018թ-ի կից գրությամբ ուղարկել է բողոքաբերի կողմից նշված հասցեով՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Զորաստան բն., իսկ 30.10.2018-ին այն ստացվել է Ա.Դավթյանի կողմից:
()
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2018թ-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստին հանձնելու միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2018թ-ի նոյեմբերի 15-ին, այն է` որոշման հրապարակելու օրվանից 19 և այն ստանալուց 16 օր հետո, հետևաբար բողոքը ժամկետանց է և պետք է թողնվի առանց քննությանե5։
7. Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացվել է (Հայփոստե ՓԲԸ-ի տնօրենի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի գրությունը, համաձայն որի՝ RR259615557AM բեռնային համարով փոստային ծրարը հասցեատիրոջ՝ դիմող ԱԴավթյանին է հանձնվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին6։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
2
ՏեԲս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 51-52:
ՏեԲս https://www.haypost.am/hy/track-and-trace:
4
ՏեԲս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-9:
5
ՏեԲս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 14-15:
6 ՏեԲս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 83։
3
4
Վճռաբեկ
բողոքը
քննվում
է
հետևյալ
հիմքերի
սահմաններում`
ներքոհիշյալ
հիմնավորումներով.
8 Բողոքի հեղինակի՝ դիմողի ներկայացուցիչ ԱԽալափյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտվել է դիմողի դատական պաշտպանության իրավունքը։
Ի հիմնավորումը վերոգրյալի՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու հարցում հանգել է սխալ հետևության։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվեր դիմող ԱԴավթյանի կողմից այն ստանալու պահից, այսինքն՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ից, հետևաբար, վերջինիս բողոքը նույն թվականի նոյեմբերի 15-ին փոստին հանձնելով՝ պահպանել է բողոքարկման տասնօրյա ժամկետը։ 9 Վերոշարադրյալի հիման վրա, դիմող ԱԴավթյանի ներկայացուցիչ ԱԽալափյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն
է. հիմնավո՞ր է արդյոք դիմող՝ ԱԴավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
11 ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` (Հիմնական իրավունքների և
ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանըե։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` (1. Սույն
օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:
2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
5
3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ձերբակալման տակ պահելու ժամկետն սկսվում է արգելանքի վերցնելու պահից:
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:
(…)ե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` (1.Վերաքննիչ
բողոք բերվում են՝
()
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետումե։
12 Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման
դատավարական
ժամկետների
արձանագրել
է,
դատարանի
որ
անձի`
պահպանության
մատչելիության
ստուգման
իրավունքի
հարցին,
անհարկի
սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա`
6
ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, (Հայփոստե ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով7։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- դիմող ԱԴավթյանը ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին,
Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը RR259615557AM բեռնային համարով փոստային առաքման միջոցով 2018 թվականի նոյեմբերի 6-ին հանձնվել է դիմող ԱԴավթյանին8,
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դիմող ԱԴավթյանը փոստին է հանձնել 2018 թվականի նոյեմբերի 15-ին9,
- Վերաքննիչ դատարանը դիմող ԱԴավթյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը դիմողը ստացել է 2018 թվականի հոկտեմբերի 30-ին և նշված որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ այն ստանալու պահից 16 օր անց, հետևաբար, ներկայացված բողոքը ժամկետանց է10։
14 Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող ԱԴավթյանին հանձնելու օրվա վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման։ Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը, փոստային առաքման միջոցով, թիվ RR259615557AM բեռնային համարով ուղարկվել է ԱԴավթյանին։ (Հայփոստե ՓԲԸ-ի տնօրենի գրության համաձայն՝ նշված բեռնային համարով փոստային ծրարը դիմող ԱԴավթյանին է հանձնվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին, որպիսի պայմաններում, սույն գործով Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում է որոշումը 7
Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:
8
Տես սույն որոշման 7-րդ կետը:
9
Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
10
Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
7
ստանալու հաջորդ օրվանից՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ից, հետևաբար դիմող ԱԴավթյանը վերաքննիչ բողոքը նույն թվականի նոյեմբերի 15-ին փոստին հանձնելով այն ներկայացրել է սահմանված ժամկետում։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ բողոքում դիմող ԱԴավթյանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն Վերաքննիչ դատարանը նշված տեղեկատվությունը պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ ոչ իրավաչափ հետևություն է արել Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող ԱԴավթյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ստացված լինելու մասին։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե կոնկրետ որ փաստական տվյալ(ներ)ով է հատատված համարել Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող ԱԴավթյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ստացված լինելու հանգամանքը։
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված չէ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական ժամկետի պահպանված չլինելու մասին հստակ և որոշակի փաստական տվյալներից բխող եզրահանգումների վրա։
15 Նախորդ կետում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող ԱԴավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհիմն սահմանափակել է դիմողի` դատարանի մատչելիության իրավունքը, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման ժամկետի պահպանմամբ:
Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող ԱԴավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական
8
դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար11:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը:
Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, (Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ ԱԽալափյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2.
Որոշումն
օրինական
ուժի
մեջ
է
մտնում
դատական
նիստերի
դահլիճում
հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը: 11
9
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴ/0014/11/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
