ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 200.5 — Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ 1.
Ամփոփում
Հոդված 200.5. Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ 1. Գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը չի կասեցնում գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման կատարումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: 2. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կար
Ամբողջ Տեքստ
Հոդված 200.5. Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ 1. Գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը չի կասեցնում գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման կատարումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող որոշման (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը` միայն դիմողի սեփականության իրավունքին առնչվող դրույթների մասով, իսկ դիմողի միջնորդությամբ վիճարկվող որոշման (դրա վիճարկվող դրույթի) գործողությունն ամբողջությամբ կասեցնելը հիմնավորված լինելու դեպքում՝ ամբողջությամբ, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
