Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 200.4 — Դիմումին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 200.4AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 200.4 — Դիմումին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 200.4. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջների՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է ներառի սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված տվյալները: 2. Դիմումին կցվում են սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3

Ամբողջ Տեքստ

Հոդված 200.4. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջների՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է ներառի սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված տվյալները:

2. Դիմումին կցվում են սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված նորմատիվ իրավական ակտերի տեքստերի պատճենները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել