Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1157 — Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1157AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1157 — Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1157. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների) նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր: 2. Բուսաբուծության մեջ բույսի նոր սորտ է համարվում արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը:

Ամբողջ Տեքստ

Հոդված 1157. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները 1. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների) նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:

2. Բուսաբուծության մեջ բույսի նոր սորտ է համարվում արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը:

3. Անասնաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու այն նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն` ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը:

4. Պահանջները, որոնցով պայմանավորված է արտոնագիր ստանալու իրավունքի ծագումը և սելեկցիոն նվաճումների արտոնագիր տալու կարգը, սահմանվում են օրենքով:

5. Սելեկցիոն նվաճումների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների պահպանության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1146-1151, 1153-1156 հոդվածների կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Այդ դեպքում լիազոր մարմնի իրավունքները և պարտականություններն իրականացնում է այն պետական մարմինը, որի վրա դրված է սելեկցիոն նվաճումների փորձարկումը և պահպանությունը: (1157-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, 24.11.04 ՀՕ-141-Ն, փոփ., լրաց.

08.12.17 ՀՕ-232-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել