Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 209 — Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ)
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 209 — Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ)

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 209.Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն) 1. Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները օտարելը, եթե դրանց քանակը հիսունից մինչեւ հինգ հարյուր հատ է` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապ

Ամբողջ Տեքստ

Հոդված 209.Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը

(վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

1. Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները օտարելը, եթե դրանց քանակը հիսունից մինչեւ հինգ հարյուր հատ է` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե օտարված ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների քանակը հինգ հարյուր հատից ավելի է`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

3. Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից հինգ հարյուր հազար դրամ, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

4. Նույն արարքը, եթե ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

(209-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-11-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել