Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107 — Որոշակի ապացույցներով հաստատվող հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107 — Որոշակի ապացույցներով հաստատվող հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 107. Որոշակի ապացույցներով հաստատվող հանգամանքները 1. Ստորև նշված հանգամանքները քրեական վարույթում կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով՝ 1) մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի բնույթը կամ ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ. 2) հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հետևանքով դեպքի պահին իր գործողությունների (անգործության) բնույթը, նշանակությունը, դրանց վնասակարությունը

Ամբողջ Տեքստ

Հոդված 107. Որոշակի ապացույցներով հաստատվող հանգամանքները 1. Ստորև նշված հանգամանքները քրեական վարույթում կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով՝ 1) մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի բնույթը կամ ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ. 2) հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հետևանքով դեպքի պահին իր գործողությունների (անգործության) բնույթը, նշանակությունը, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու` անձի ունակ չլինելը՝ դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ. 3) վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու կամ վերարտադրելու` վկայի կամ տուժողի ունակ չլինելը՝ դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ. 4) վարույթի համար նշանակություն ունենալու դեպքում՝ տուժողի, մեղադրյալի որոշակի տարիքի հասնելը՝ տարիքը հաստատող փաստաթղթով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատաբժշկական և դատահոգեբանական փորձագետների եզրակացությամբ. 5) մեղադրյալի նախկին դատվածությունը և նրա նկատմամբ որոշակի պատիժ նշանակած լինելը՝ համապատասխան դատավճռի պատճենով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավասու պետական մարմնի տեղեկանքով: ԲԱԺԻՆ 4 ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 13 ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել