ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 20 — ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ 1.
Ամփոփում
Հոդված 20. Պ ԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ 1. Ադմինիստրատորը պարտավոր է հաշվառել այն պահանջները, որոնք բխում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռներից: 2. Ադմինիստրատորն իրավասու է հաշվառել պահանջը, եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, իսկ պահանջի մեծությունը` ողջամիտ: 3. Եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, բայց պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 20. Պ ԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ 1. Ադմինիստրատորը պարտավոր է հաշվառել այն պահանջները, որոնք բխում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռներից:
2. Ադմինիստրատորն իրավասու է հաշվառել պահանջը, եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, իսկ պահանջի մեծությունը` ողջամիտ:
3. Եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, բայց պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ, ապա նա իրավասու է բանակցել դիմողի հետ և համաձայնության գալու դեպքում կնքել պահանջի չափի մասին համաձայնագիր և հաշվառել պահանջը համաձայնեցված չափով:
4. Հաշվառելով պահանջը` ադմինիստրատորը պարտավոր է սույն օրենքի նորմերի համաձայն առանձին հաշվառել պահանջի ապահովված և չապահովված մասերը (առանց տոկոսների և տուժանքների), տոկոսները և տուժանքները, ճշտել պահանջի առաջնահերթությունը: Ապահովված են համարվում ԷԲ ընկերություններին պատկանող գույքի համապատասխան գրավով ապահովված պահանջները: Պահանջը համարվում է ապահովված այն մասով, որը հավասար է գրավադրված գույքի շուկայական արժեքին` հաշվարկված իրացման արժեքի որոշման մեթոդով:
5. Ադմինիստրատորը պարտավոր է մերժել պահանջի հաշվառումը, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով պահանջի բավարարումը մերժվել է:
6. Ադմինիստրատորն իրավասու է մերժել պահանջի հաշվառումը, եթե նա պահանջը համարում է ոչ օրինական կամ պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ:
7. Մերժված դիմումներն ադմինիստրատորի կողմից կրկնակի քննարկման, վերանայման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքի, երբ մերժումից հետո ուժի մեջ է մտել դատարանի օրինական վճիռը:
8. Ադմինիստրատորը կարող է ԷԲ ընկերության անունից բողոքարկել պահանջի հաշվառման հիմքում ընկած կամ այդպիսի հիմք հանդիսացող դատական ակտը:
9. Դիմումն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ադմինիստրատորը որոշում է կայացնում պահանջը հաշվառելու կամ մերժելու մասին, որն ուղարկում է դիմողին:
10. Կառավարության կողմից հաստատված ադմինիստրատորի գործունեության կարգով կարող են սահմանվել սույն հոդվածի դրույթներին չհակասող լրացուցիչ չափանիշներ` պահանջների հաշվառման վերաբերյալ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
