ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` 1) կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների
Ամփոփում
Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` 1) կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության և էկոլոգիական աշխարհայացքի դաստիարակությունը. 2) կրթության մատչելիությունը, շարունակական
Ամբողջ Տեքստ
Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` 1) կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության և էկոլոգիական աշխարհայացքի դաստիարակությունը. 2) կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին` պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ. 3) կրթության բնագավառում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը. 4) միջազգային կրթական համակարգում ինտեգրացումը. 5) սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելը. 6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը. 7) ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը. 8) պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում քաղաքացիների կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը. 9) ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը: (5-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-63-Ն, փոփ.
20.01.26 ՀՕ-26-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
