ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «25» մայիսի 1994 թ. Հ.Ն-1066-I ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները` 1. Օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերի վարույթի կարգը որոշվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով»:
2. Օրենսգրքի 2 հոդվածի առաջին մասից հանել «Սովետական» բառը, իսկ երկրորդ մասից հանել «ՍՍՀՄ Սահմանադրությունը», «սովետական» և «սոցիալիստական» բառերը:
3. Օրենսգրքի 5 3 հոդվածից հանել «ՍՍՀ Միության և» բառերը:
4. Օրենսգրքի 5 7 և 10 հոդվածներից հանել «սոցիալիստական» բառը:
5. Օրենսգրքի 15 հոդվածի վերնագրից հանել «ՍՍՀՄ գերագույն դատարանի և» բառերը, իսկ առաջին մասը վերացնել:
6. Օրենսգրքի 16 հոդվածի առաջին մասում` առաջին պարբերությունը վերացնել. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության օրենքները ճշտորեն և միատեսակ կատարելու հսկողությունը քրեական դատավարությունում իրականացնում են ՀՀ գլխավոր դատախազը և նրան ենթակա ստորադաս դատախազները». հոդվածի երկրորդ մասում «ՍՍՀՄ» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:
7. Օրենսգրքի 19 հոդվածում «ՍՍՀ Միության օրենսդրությամբ և ՍՍՀՄ ու» բառերը փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ և» բառերով:
8. Օրենսգրքի 20 հոդվածում` առաջին կետից հանել «ՍՍՀՄ գերագույն դատարանը» բառերը. յոթերորդ կետից հանել «ՍՍՀՄ գլխավոր դատախազը» բառերը. նույն կետում «ՀՀ դատախազը» բառերը փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազը» բառերով:
9. Օրենսգրքի 20 հոդվածի յոթերորդ «ա» կետում «պետական անվտանգության» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, զինվորական ոստիկանության» բառերով:
10. Օրենսգրքի 37 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քրեական գործերի նախաքննությունը կատարում են օրենքով սահմանված կարգով նշանակված դատախազության մարմինների քննիչները, զինվորական դատախազության մարմինների քննիչները, ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության մարմինների և զինվորական ոստիկանության մարմինների քննիչները»:
11. Օրենսգրքի 106 հոդվածում` երկրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` իրենց ենթակա զինծառայողների, ինչպես նաև հավաքների ժամանակ զինապարտների կատարած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերով, ծառայական պարտականությունները կատարելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերի բանվորների և ծառայողների, ինչպես նաև զորամասի, զորամիավորման, հիմնարկի տեղակայման վայրում ամեն մի անձի կատարած հանցագործության վերաբերյալ գործերով, իսկ սահմանային պահպանության մարմինները` դրանից բացի պետական սահմանի խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև զինվորական ոստիկանությունը` սույն կետում նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով». երրորդ կետում «պետական» բառը փոխարինել «ազգային» բառով:
12. Օրենսգրքի 116 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քրեական գործերով նախաքննություն կատարում են դատախազության մարմինների քննիչները, զինվորական դատախազության մարմինների քննիչները, ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության մարմինների և զինվորական ոստիկանության մարմինների քննիչները»:
13. Օրենսգրքի 117 հոդվածում` առաջին մասը «233 1 հոդվածի առաջին մասով» բառերից հետո լրացնել «247 հոդվածի «ա» և «բ» կետերով, 249 հոդվածի «ա» և «բ» կետերով, 251 հոդվածով, 252 հոդվածի «ա» և «բ» կետերով, 253 հոդվածի «ա» և «դ» կետերով, 254 հոդվածի «ա» և «բ» կետերով, 258 հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» կետերով, 259 1 հոդվածի «ա» կետով, 263 հոդվածի «ա» և «բ» կետերով, 266 հոդվածի «գ» և «դ» կետերով, 276 հոդվածով» բառերով. երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 66, 69, 72, 72 1 , 75-77 հոդվածներով, 94 հոդվածի երրորդ մասով, 97 1 , 99-104, 112, 112 1 , 113-115, 117, 118, 120-123, 126, 128-130 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 133, 134, 134 1 , 135-142, 151, 152, 152 1 , 153, 165, 166, 180 1 , 182-185, 185 1 , 186-191, 191 1 , 191 2 , 191 3 , 191 4 , 192-195, 203 4 , 206 2 , 206 3 , 207, 207 1 , 208, 208 1 , 209, 209 1 , 216 1 , 220 1 , 221 հոդվածներով, 229 հոդվածի երկրորդ մասով, 231, 231 1 , 235, 236 հոդվածներով, 238 հոդվածի երկրորդ մասով, 239, 240, 240 1 , 240 2 , 241, 241 1 , 244 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության մարմինների քննիչները». հոդվածը երրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 246 հոդվածի «բ» և «գ» կետերով, 248, 250, 253 հոդվածի «բ» և «գ» կետերով, 256 հոդվածով, 257 հոդվածի «բ» կետով, 259 հոդվածի «բ» և «գ» կետերով, 259 1 հոդվածի «բ» և «գ» կետերով, 261, 262 հոդվածներով, 263 հոդվածի «զ» կետով, 264 հոդվածով, 265 հոդվածի «գ» և «դ» կետերով, 267 հոդվածի «դ» և «ե» կետերով, 268, 268 1 , 269, 270, 273, 275 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են զինվորական դատախազության մարմինների քննիչները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 59-65, 65 1 , 67, 68, 70, 71, 71 1 , 73, 74, 78, 79 հոդվածներով, 267 հոդվածի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով` ազգային անվտանգության մարմինների քննիչները: Եթե դատախազության մարմինների քննությանը ենթակա գործերով հանցագործության մասնակիցներից մեկը զինծառայող է, նախաքննությունը կատարում են զինվորական դատախազության մարմինների քննիչները»: Այդ կապակցությամբ հոդվածի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերը համարել համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասեր. հոդվածի հինգերորդ մասի վերջում «քննիչները» բառից հետո լրացնել «իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 246 հոդվածի «ա» կետով, 247 հոդվածի «գ» կետով, 249 հոդվածի «գ» կետով, 252 հոդվածի «գ» կետով, 254 հոդվածի «գ» և «դ» կետերով, 255 հոդվածով, 257 հոդվածի «ա» կետով, 258 հոդվածի «ե» կետով, 259 հոդվածի «ա» կետով, 260 հոդվածով, 263 հոդվածի «գ», «դ» և «ե» կետերով, 265 հոդվածի «ա» և «բ» կետերով, 271, 272, 274 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով` զինվորական ոստիկանության քննիչները: Եթե ներքին գործերի մարմինների քննությանը ենթակա գործերով հանցագործության մասնակիցներից մեկը զինծառայող է, նախաքննությունը կատարում են զինվորական ոստիկանության մարմինների քննիչները» բառերը. հոդվածի վեցերորդ մասում «182-187» թվերից հետո լրացնել «268, 268 1 » թվերը:
14. Օրենսգրքի 385 հոդվածը «222 հոդվածի առաջին մասով» բառերից հետո լրացնել «253 հոդվածի «ա» կետով, 266 հոդվածի «ա» և «բ» կետերով և 277 հոդվածով» բառերով: II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 15 հունիսի 1994 թ. ՀՕ-109 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-109 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.06.1994-12.01.1999) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1994/11 (1063) 15 հունիս, Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 15.06.1994 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.06.1994 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.06.1994 Ուժը կորցրել է 12.01.1999 Հիմնական ակտ 15.06.1994, ՀՕ-109 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 01.07.1998, ՀՕ-248 ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 հունիսի, 1994 թ.
- Գործի #:
- ՀՕ-109
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
