Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50 — Հանցանքը մի խումբ անձանց կամ հանցավոր կազմակերպության կողմից կատարելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50 — Հանցանքը մի խումբ անձանց կամ հանցավոր կազմակերպության կողմից կատարելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 50. Հանցանքը մի խումբ անձանց կամ հանցավոր կազմակերպության կողմից կատարելը 1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ, որոնք նախքան հանցանքն սկսելը պայմանավորված չեն եղել հանցանքը համատեղ կատարելու մասին: 2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ

Ամբողջ Տեքստ

Հոդված 50. Հանցանքը մի խումբ անձանց կամ հանցավոր կազմակերպության կողմից կատարելը 1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ, որոնք նախքան հանցանքն սկսելը պայմանավորված չեն եղել հանցանքը համատեղ կատարելու մասին:

2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ, որոնք նախքան հանցանքն սկսելը պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

3. Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված, եթե կատարվել է մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար ստեղծված երեք կամ ավելի անձից բաղկացած կայուն խմբի կամ խմբերի միավորման կողմից: Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված նաև այն դեպքում, երբ դա ստեղծած կամ ղեկավարող անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն անմիջականորեն կատարել է խմբի թեկուզ մեկ անդամը կամ խմբի առաջադրանքով` դրա անդամ չհանդիսացող անձը:

4. Հանցավոր կազմակերպություն ստեղծած կամ ղեկավարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու համար, ինչպես նաև հանցավոր կազմակերպության կողմից կատարված այն հանցանքների համար, որոնք ընդգրկված են եղել նրա դիտավորության մեջ:

5. Հանցավոր կազմակերպության անդամը ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար, ինչպես նաև այն հանցանքների համար, որոնց կատարմանը կամ նախապատրաստությանը նա մասնակցել է:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված անձանց արարքը որակելիս սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին հղում չի կատարվում:

7. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը` առանց կոնկրետացնելու դրա ձևը, և մյուս ձևերը նախատեսված չեն որպես առավել ծանրացնող հանգամանք, ապա արարքը որակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված ծանրացնող հանգամանքով: Եթե հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի համապատասխան մասով նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, ապա դա չի մեղսագրվում հանցագործության անչափահաս մասնակիցներին: Գ Լ ՈՒ Խ 9 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել