Պապյան — ԱՐԱԴ/0021/11/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 209 թվականի հոկտեմբերի 1Լին. ՀՇ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 173-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 29168519 քրեական գործը: ՀՇ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մելքոնյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Վարդգես Շրանտի Բայրամյանի նկատմամբ ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ ՀՀ քրեական դատավա
Ամբողջ Տեքստ
«ա 28" ԱՐԱԴ/0021/11/22
դ ՔՆ «251175
Ա ՍԱՏԱՆԱ 3.
ԱՆ
լ ԲԻՏ 11
ՀՀԶՅԱղՈՒՑՆ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Է.Կարապետյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Մելքոնյան
4 հուլիսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 22ի որոշման դեմ Անժելա Արամայիսի Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 209 թվականի հոկտեմբերի 1Լին. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 173-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 29168519 քրեական գործը:
ՀՇ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մելքոնյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Վարդգես Շրանտի Բայրամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1Լին մասի 14-րդ կետի հիմքով:
ՀԸ Արագածոտնի մարզի դատախազ Գ.Մարգարյանի՝ 2022 թվականի
դեկտեմբերի 5-ի որոշմամբ Անժելա Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը մերժվել է ն հաստատվել է ավագ դատախազ Վ.Մելքոնյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանվել է ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը կարճվել է:
Յ
3. Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոնշյալ փաստարկներով.
5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերնույթ թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, մասնավորապես` խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 264-րդ ն 303-րդ հոդվածների պահանջները:
5... Բողոքաբերը փաստել է, որ նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 29-ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի ն այն 2023 թվականի հուլիսի 3-ին ստանալու մասին հավաստագրի համաձայն` ինքը ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի մասին, սակայն նույն ծանուցագրի իրեն ուղարկված օրինակում նշված է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին:
5.2. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, նշված ծանուցագրերի բովանդակությունների տարբերություններն անուշադրության մատնելով, անհիմն ն ոչ իրավաչափ դիրքորոշում է հայտնել վկայակոչելով միայն նյութերում առկա ծանուցագիրը, մատնանշելով նան, որ Ռ.Բեջանյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանք` փաստվում է նան գործում առկա՝ դատավորի օգնական Ս.Մխիթարյանի կողմից 2023 թվականի հունիսի 28-ին կազմված հեռախոսագրով,
4
որում արձանագրված է, որ նույն օրը ժամը 17:02-ին հեռախոսազանգով Ռ.Բեջանյանը տեղեկացվել է հաջորդ դատական նիստի օրվա ն ժամի մասին:
Բողոքաբերը նշել է, որ նշված ժամին հեռախոսազանգ չի եղել, այլ ինքը, նույն օրն ավելի վաղ, դատավորի օգնական Ս.Մխիթարյանին հեռախոսազանգով հայտնել է, որ առողջական վիճակի պատճառով ի վիճակի չի ներկայանալ տվյալ օրը՝ ժամը 16:00, կայանալիք դատական նիստի, ն հետագա հեռախոսազանգերը պայմանավորված են եղել այդ հանգամանքի վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ, ավելին` Ս.Մխիթարյանն իրեն տեղեկացրել է, որ հաջորդ դատական նիստի մասին կուղարկվի ծանուցագիր:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վարույթի նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 28-ի հեռախոսագրի համաձայն` դատավորի օգնական Ս.Մխիթարյանին, տվյալ օրը ժամը 15:38-ին, զանգահարել է ՌՈ.Բեջանանը ն հայտնե, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարողանում տեղաշարժվել ն խնդրել է բողոքի քննությունը հետաձգել այլ հերթի, հայտնել է նան, որ դատարանի պաշտոնական էջին կուղարկի դիմում: Ժամը 17:02ին դատավորի օգնական Ս.Մխիթարյանը զանգահարել է Ռ.Բեջանյանի հեռախոսահամարին ն տեղեկացրել, որ բողոքի քննությունը հետաձգվել ն նշանակվել է 2023 թվականի հուլիսի 13-ին, ժամը 1100-ին, ինչի կապակցությամբ վերջինիս կուղարկվի նան դատական ծանուցագիր: Ռ.Բեջանյանը հայտնել է, որ հնարավորության դեպքում կներկայանա դատական նիստին, քանի որ այլ վայրում նս պետք է մասնակցի դատական նիստի: Վերջինիս պարզաբանվել է նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի պահանջը:
ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 27-28։
5
8. Վարույթի նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 29-ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի համաձայն` «(..) (Բողոքի քննարկումը հետաձգվել ն նշանակվել է 2023 թ. հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին, դատարանի` Աշտարակ քաղաքի նստավայրում: /ք. Աշտարակ, Տ.Մեծի 65/՛(.-.)»-:
9. Վարույթի նյութերում առկա՝ Ռ.Բեջանյանի կողմից ներկայացված 2023 թվականի հունիսի 29-ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի համաձայն՝ «(...) (Բ/ողոքի քնենաիկումի հետաձգվել ն նշանակվել է 2023թ. հունիսի 28-ին, ժամը 16:00-ին, դափարանի՝ Աշտարակ քաղաքի նարավայրում/ք. Աշվարակ, Տ.Մեծի 65/(:-)»:
10. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 13»ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) 2023թ. հուլիսի 5-ին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցված բողոքարեր Ռ.Բեջանյանը չի ներկայացել ն նրա ներկայանալու անհնարինության վերաբերյալ որնէ տեղեկություն Դավզարանում չի արացվել:
2023թ. հուլիսի Թին նշանակված դատական նիարի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության ավազ դատախազ Վ.Մելքոնյանը հայտնեց, որ բանավոր ընթացակարգով բողոքի քննությանը պատշաճ ծանուցված բողոք բերած անձ Ռ.Բեջանյանը չի ներկայացել, ուարի ներկայացված բողոքի հիման վրա միչդավական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը պետք է կարճել:
(-.)
Դատարանն արձանագրում է, որ թեն 2023թ. հունիսի 28-ին նշանակված դատական նիարում առկա է եղել մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հիմքը, սակայն հաշվի առնելով, որ բողոքարեր Ռ.Բեջանյանը դիմում. է ներկայացրել Դատարան ն խնդրել է հետաձգել դատական նիարր, Դատարանը որոշել է հետաձգել բողոքի քննարկումը, սաւկայն Ռ.Բեջանյանը պատշաճ ծանուցվաւծ Լինելով 2023 թվականի հուլիսի 1-ին նշանակված դատական նիարի օրվա ն ժամի մասին, չի ներկայացել դատարան ն ներկայանալու անհնարինության վերաբերյալ Դատարանում որեէ տեղեկություն չի արացվել:
"Տես վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 33:
3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 62, հատոր 4-րդ, թերթեր 10-11:
6
Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ «Մինչդավփական ակտր վիճարկելու վարույթ հարուցելու մասին» Դատարանի 15.06.2023թ. որոշմամի բողոքարերին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 303-րդ հողվածի Լին մաստվ նախատեսված բանավոր ընթացակարգով բողոքի քննությանը չներկայանալու հետնանքները:
Դատարանն արձանագրում է նան, որ ՀՀ քրնական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչդափական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշում, կայացվում է վարութ հարուցելուց հետ հնարավորինս սեղմ ժաւմկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, իսկ տվյալ դեպքում մինչդատական ակտր վիճարկելու վարույթի հարուցվել է 15.06.2023 թվականին:
Վերոգրյալի հիման վրա, Դավփարանը գտնում է, ոլ, ՀՇ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ. հունիսի 15-ի որոշմամբ թիվ 29168519 քրեական վարույթով Ա Պապյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռ.Բեջանյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա մինչդավաւկան ակտի վերաբերյալ հարուցված վարույթը, պետք է կարճել (.-.)':
1. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 22ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Սույն դատական գործի հետազոտմամբ` Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ բողոքարեր Ռ.Բեջանյանը 13.07.2023 թվաւկաւնի ժամի 1:00ին նշանակված դատական նիարի վերաբերյալ 29.06.2023 թվականին ուղարկված թիվ ԴԱ-ՎԶ12534/23 ծանուցագիրը արացել Լ 03.07.2023 թվականին /հատոր 3 գ.թ. 3355: որում հերթական անգամ բողոքաբերին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասով նախատեսված՝ բանավոր ընթացակարգով րողոքի քննությանը չներկայանալու հետնանքները: 5.072023 թվականին նշանակված դատական նիարին պատշաճ ծանուցված բողոքաբեր Ռ.Բեջանյանը չի ներկայացել ն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասի համաձայն մինչդատական ակտի վիճարկմեաւն վերաբերյալ հարուցված վարույթը կարճվել է:
«Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 46-49:
7
(:-.) (Վ/երաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել գործի փաարական հանգամանքները, նան մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում կայացնելու պարտավորություն ունենալու արդյունքում իրավացիորեն արձանագրելով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասով մինչդատական ակտի վիճարկման վարույթը ենթակա է կարճման, ն առանց րար էության քննելու ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքի հիմքերը` հանգել է բողոքի կապակցությամի մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը կարճելու մասին հիմնավոր ու վերը նշված իրավական կարգավորումների ն դիրքորոշումների պահանջներից բխող իրավաչափ հեզության:
Անդրադառնալով բողոքաբերի հատուկ վերանայման բողոքում նշված այն հանգամանքին, որ նրա կողմից 03.07.2023 թվականին արացվաւծ 29.06.2023 թվականի ամսագրված /6՞ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրում նշված է, որ դավաւկան նիստր տեղի կունենա 28.06.2023թվականին ժամը 16:00-ին, այլ ոչ թե Թ.07.2023 թվականին ժամը 11:00-ին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, ոլ, գործում բողոք բերած անձ Ռ.Բեջանյանին ուղարկված 29.06.2023 թվականի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրում, առկա է տեղեկատվություն 15.07.2023 թվականի ժամը 1100-ին կայանալիք դատական եիատի վերաբերյալ, որբի գործում առկա հավաստագրի համաձայն նրա կողմից ատացվել է 03072023 թվականին, որում պարզաբանված է ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասով նախատեսված՝ բանավոր ընթացակարգով բողոքի քննությանը չներկայանալու հետնանքները /հատփոր 3 զ.թ. 33-35/, ավելին Ռ.Բեջանյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը փապպրվում է նան գործում առկա դատավորի օգնական Ս.Մխիթարյանի կողմից 28.06.2023 թվականին կազմված հեռախոսագրով, որում արձանագրվել է, որ նույն օրը՝ ժամի 17.02-ին ՈւԲեջանյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել Լ 13.07.2023 թվաւկանի ժամը 1100-ին կայանալիք դատական նիստի վերաբերյալ /հատոր 3 գ.թ. 27-28/:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասի պահանջով մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը կարճելու մասին Առաջին
8
ատյանի դատարանի կողմից հետնությունն իրավաչափ է, ն բողոքաբերի պնդումները բավարար չեն նշված հետնությունը չեզոքացնելու ն Առաջին ատյանի դատարանի դատական ակտր բեկանելու կամ փովտխելու համար: Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, ն Անժելա Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքի հիման վրա հարուցված վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով՝ Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով րար էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ վտփոխելլու իրավաչափ հիմքեր չկան, հերնարբար Անժելա Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 1.07.2023թվականի որոշումի՝ թողնել անփոփոխ (...)»»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը պատշաճ ծանուցված է եղել 2023 թվականի հուլիսի 13-ին կայացած դատական նիստի վերաբերյալ:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Վարույթն իրականացնող մարմինը պարվտաւվոր է վարութային գործողության ն դատական նիարի մասին պավշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն:
2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումի կատարվում է՝
1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.
2) ծանուցվող անձի մասնակցությաւմը կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիարի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով ն միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.
3) ծանուցվողի համաձայնությամի՝ ցանկացած այլ եղանակով (...)»:
Նույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ծանուցագրում նշվում: են՝
5 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 77:81:
9
(-.)
4) ներկայանալու տեղը ն ժամեւնակը (տարին, ամիսր, օրը, ժամի) (...)»:
Նույն օրենսգրքի 153րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Լ Ծանուցումը պաղպշանմ է, եթն՝
1 թղթային ծանուցագիրն ազացել է անձաւմը ծանուցվողը.
2) թղթային ծանուցագիրն արացվել է ծանուցվողի նշած հասցեով.
3) թղթային ծանուցագիրն արացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստր.
4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնոլ մարմին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մուսին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգոված Աաւձ է.
5) առկա է ծանուցվող անձի էլեկտրոնային փոտարի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ատաունալու մասին էլեկտրոնային հավաստում:
6 ծանացվողը վարութային գործողության արձանագրության մեջ
ստորագրությամբ հաարափտել է ծանուցումն արանալու փասվտր.
7) դատական նիարում, ձայնային արձանագրմամի ամրագրվել է ծանուցմուն փաստր.
8) ծանուցումն ուղարկվել է ծանուցվողի կողմից գրավոր ն հարակ առաջարկված եղանակով»:
Նույն օրենսգրքի 303րդ հոդվածի համաձայն` «. Մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ այն օրենսգրքի 264-րդ հողվածի 5րդ մասով նախատեսված դեպքերում բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով բողոքի քննությունն իրականացվում է դավփալսումների ձնով՝ բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամի: Եթե նշված անձանցից ոչ ոք դատական նիարին չի ներկայացել, ապա դատարանի որոշմեւմը վարույթը կարճվում է (...)»:
14. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ
10
սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները::
15. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարը է: Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ ն' մեղադրանքի, ն. պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն՝ մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ն ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարնորագույն նախապայման է, քանի որ քննութան իրականացումնՆ առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության ն կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձնականացում ն առարկայազրկում: Այլ խոսքով՝ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածություն,ն դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը, պարտավոր են միջոցնե ձեռնարկել|Ս կողմերի հավասարության ն մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: «Տես Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը:
1
Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի՝ քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը, ի թիվս այլոց, դատարանն ապահովում է գործի քննության տեղի ն ժամանակի մասին նրանց ծանուցելու միջոցով, ուստի կարնոր իրավական նշանակություն ունի այն, որ այդ ծանուցումը կրի պատշաճ բնույթ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով նս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ վարույթի մասնակիցներին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանը պետք է կատարի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների ն եղանակների օգտագործմամբ: Ծանուցումը՝ պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն տա ապացուցելու վարույթի մասնակիցներին դատական նիստի օրվա ն ժամի մասին տեղեկացնելու փաստը:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Դատավորի օգնական Ս.Մխիթարյանի կողմից 2023 թվականի հունիսի 28-ին կազմված հեռախոսագրում արձանագրված է, որ նուն օրը ժամը 1702-ին, Ռ.Բեջանյանը հեռախոսազանգով տեղեկացվել է հաջորդ դատական նիստի օրվա ն ժամի մասին` 2023 թվականի հուլիսի 13-իին՝ ժամը 11:00-ին, ինչի կապակցությամբ վերջինիս հայտնվել է, որ կուղարկվի նան դատական ծանուցագիր":
-` Վարույթի նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 29ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի ն այն 2023 թվականի հուլիսի 3-ին ստանալու մասին հավաստագրի համաձայն՝ բողոքաբեր Ռ.Բեջանյանը ծանուցվել է 2023 թվականի 7 Տե'ս, ռաննտ ունում Վճռաբեկ դատարանի` Հարություն Պետրոսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/0102/11/7, Ատալյա Ղարիբյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴԼ/0007/06/12, Հակոր Մկրտչյսճի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները:
Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
12
հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի մասին:, սակայն նույն ծանուցագրի՝ բողոքաբեր Ռ.Բեջանյանին ուղարկված ն նրա կողմից ներկայացված օրինակում նշված է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին":
- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13ի որոշմամբ մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճվել|Սլրքէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա":
- Վերաքննիչ դատարանը որոշմամբ նշել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել գործի փաստական հանգամանքները, նան մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում կայացնելու պարտավորություն ունենալու արդյունքում իրավացիորեն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով մինչդատական ակտի վիճարկման վարույթը ենթակա է կարճման:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15»րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի պատշաճ ծանուցված լինելու վերաբերյալ: Մասնավորապես, դատավորի օգնականի հեռախոսազանգի բովանդակութան վերաբերալ հակասական տվյալների առկայության պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռ.Բեջանյանին ուղարկված ծանուցագրում առկա չէ տվյալ 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի վերաբերյալ, ինչպես նան այն, որ Ռ.Բեջանյանին հայտնվել է, որ դատական նիստի օրվա ն ժամի մասին նրան կուղարկվի ծանուցագիր", Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս չի կարող համարվել պատշաճ ծանուցված վարույթի մասնակից:
օ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
13
Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ, 150-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ ն 23»րդ հոդվածների խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362րդ հոդվածի համաճայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է ն հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն վարույթը Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՃՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածնեով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 36Լ363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ/0021/11/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
