Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-153-Ն7 հուլիսի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 219-րդ հոդվածում «հրապարակվելուց տասնհինգ օր հետո» բառերը փոխարինել «հրապարակման պահից» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 221.4. Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»: Հոդված 3. Օրենսգրքի 222-րդ հոդվածում` 1) 1-ին կետի «մտած և» բառից հետո «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով.

2) 2-րդ կետը «Առաջին ատյանի» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ» բառով, իսկ «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածում` 1) 1-ին կետի «Վերաքննիչ և տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «Տնտեսական դատարանի» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռները վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն` 1) գործին մասնակցող անձինք. 2) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով. «2.1. Գլխավոր դատախազը և նրա տեղակալները կարող են պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով վճռաբեկ բողոք ներկայացնել` անկախ համապատասխան պետական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու հանգամանքից: Նման բողոքները կարող են հետ վերցվել անկախ այն հանգամանքից, թե պետական մարմինը հետ վերցրել է իր բողոքը, թե ոչ:»: Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 224. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա գործունեության նպատակը 1. Առաջին ատյանի դատարանների, տնտեսական դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած և տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան):

2. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը:»: Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ կետը: Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 228.1-րդ հոդվածով. « Հոդված 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները 1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Տնտեսական դատարանի` առաջին ատյանի կարգով քննված գործերով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքը կարող է բերվել նաև մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:

4. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:»: Հոդված 8. Օրենսգրքի 229-րդ հոդվածում` 1) 1-ին կետը «կայացրած դատարան» բառերից հետո լրացնել «ու գործին մասնակցող անձանց» բառերով.

2) 2-րդ կետի «ոչ ուշ, քան հաջորդ օրը» բառերը փոխարինել «անհապաղ» բառով: Հոդված 9. Օրենսգրքի 230-րդ հոդվածում` 1) 1-ին կետը լրացնել 4.1-րդ ենթակետով. «4.1) սույն օրենսգրքի 231.2 հոդվածի առաջին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը՝ գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:»: Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.1-րդ հոդվածով. « Հոդված 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը 1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»: Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.2-րդ հոդվածով. « Հոդված 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը 1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝ 1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ 2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ 3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ 4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 230 հոդվածի և սույն հոդվածի առաջին կետի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու և քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի և պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքի լրացում չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենսգրքի 231.3 հոդվածով նախատեսված դեպքի:

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:»: Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.3-րդ հոդվածով. « Հոդված 231.3. Վճռաբեկ բողոքի պատասխանը և վճռաբեկ բողոքի լրացումը 1. Գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:

3. Վճռաբեկ բողոք բերած անձը, ստանալով բողոքի պատասխանը, իրավունք ունի պատասխանը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, լրացնելու վճռաբեկ բողոքը՝ ուղարկելով լրացումը վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:»: Հոդված 13. Օրենսգրքի 232-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:»: Հոդված 14. Օրենսգրքի 233-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 233. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննությանը 1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի դատավորին ուսումնասիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցել վճռաբեկ դատարանի պալատի նիստում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին և գործի նյութերին:»: Հոդված 15. Օրենսգրքի 236-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 236. Վճռաբեկ դատարանի լիազորությունները 1. Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը` 1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը. 4) բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից. 5) կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ. 6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որևէ մեկին. 7) վերացնում է հայցադիմումի ընդունումը մերժելու, վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին ստորադաս դատարանների որոշումները:

2. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:»: Հոդված 16. Օրենսգրքի 238-րդ հոդվածում` 1) 1-ին կետի «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը:»: Հոդված 17. Օրենսգրքի 241-րդ հոդվածում «յոթնօրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով: Հոդված 18. Օրենսգրքի 241.11-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «և տնտեսական գործերով» բառերը: Հոդված 19. Օրենսգրքի 247.6-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և տնտեսական գործերով» բառերը: Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հուլիսի 12 Երևան ՀՕ-153-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-153-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.08.2006-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.864 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.07.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.07.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.08.2006 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 07.07.2006, ՀՕ-153-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-247 17.06.1998, ՀՕ-247 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-153-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել