Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան31 օգոստոսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 31 օգոստոսի 2018թ. ՍԴԴԿՈ - | ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 31 օգոստոսի 2018թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի Ֆ.Թոխյանի Քննության առնելով Արտակ Գալստյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Արտակ Գալստյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան վերստին ներկայացվել և մուտքագրվել է 2018 թվականի օգոստոսի 22-ին)` խնդրելով. ,ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կող-մից 1998 թվականի հունիսի 17-ի ընդունված ,ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքիե 204.32 հոդվածը և 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված օրենսգրքի 414 հոդվածը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուժը կորցրած քաղաքացիական2 դատավարության օրենսգրքի 204.32 հոդվածը առանց բովանդակային և իմաստային փոփոխության իր արտահայտումն է գտել 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածում) ճանաչել ՀՀ Սահմանադրության 28, 29, 60, 61, 63-րդ հոդվածներին հակասող և հակասահմանադրականե:

2. Դիմողը գտնում է, որ

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից՝ վիճարկվող որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասահմանադրական է, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված անձի հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը: Ըստ դիմողի՝ վիճարկվող որոշմամբ վճռաբեկ դատարանը փաստացի սահմանափակել է իր արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ օրենքի առջև բոլորի հավասարության, անձնական կամ այլ շահագրգռվածությամբ խտրականության արգելքի, սեփականության իրավունքի, դատական պաշտպանության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների խախտումներին: Ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի, այդ թվում` դատական ակտերի, նախնական ուսումնա-սիրության արդյունքներից, դատական կազմը գտնում է, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտ-պանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սույն գործով վերջնական դատական ակտ հանդիսացող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը3 մերժելու մասին որոշումը կայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին, իսկ դիմողը Սահմանադրական դատարան դիմել է 2018 թվականի օգոստոսի 10-ին, այսինքն՝ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ: Ընդ որում, դիմողը չի ներկայացրել որևէ փաստ առ այն, որ նշյալ դատական ակտն իրեն հասանելի է եղել այլ ժամկետում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3-րդ մասով ` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Արտակ Գալստյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 31 օգոստոսի 2018 թվականի ՍԴԴԿՈ/Ժ-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 օգոստոսի, 2018 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել