ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Ակցիզային հարկ վճարողները 1.
Ամփոփում
Հոդված 83. Ակցիզային հարկ վճարողները 1. Ակցիզային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: 2. Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հար
Ամբողջ Տեքստ
Հոդված 83. Ակցիզային հարկ վճարողները 1. Ակցիզային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
2. Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման գործարքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերը կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատությունը՝ որպես պատվիրատու:
3. Մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում այդ ապրանքն արտադրող կամ տարայավորող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ակցիզային հարկ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ ներմուծումներից առաջացող ակցիզային հարկի գումարները: Գ Լ ՈՒ Խ 17 ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
