Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.6 — Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.6AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.6 — Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 464.6. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը 1. Սույն օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով նախաքննությունն ավարտելու դեպքում քննիչը, ստանալով հսկող դատախազի գրավոր համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով՝ առաջին անգամ հանցանք կատարած և ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվող մեղադրյալին գրավոր ծանուցում է նաև համաձայնությամբ տուգանք նշանակելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 464.6. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը 1. Սույն օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով նախաքննությունն ավարտելու դեպքում քննիչը, ստանալով հսկող դատախազի գրավոր համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով՝ առաջին անգամ հանցանք կատարած և ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվող մեղադրյալին գրավոր ծանուցում է նաև համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության և իրավական հետևանքների մասին։

2. Վարույթի նյութերը մեղադրյալի ծանոթացմանը ներկայացնելիս քննիչը ճշտում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը:

3. Եթե մեղադրյալը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը և պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով, ապա քննիչը մեղադրյալի բանավոր միջնորդության հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են նաև մեղադրյալը և նրա պաշտպանը: Արձանագրությունը կցվում է մեղադրական եզրակացությանը:

4. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ նախաձեռնելու արձանագրություն կազմելուց առաջ քննիչն իրավասու է մեղադրյալին հարցեր տալու միջոցով հավաստիանալու, թե արդյոք մեղադրյալը գիտակցում է իր միջնորդության բնույթն ու հետևանքները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել