Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.2 — Սույն գլխի գործողության ոլորտը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.2 — Սույն գլխի գործողության ոլորտը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 64.2. Սույն գլխի գործողության ոլորտը 1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով դատարանի և դատավարության մասնակիցների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա: 2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները։ 3. Համակարգի միջոցով պատշա

Ամբողջ Տեքստ

Հոդված 64.2. Սույն գլխի գործողության ոլորտը 1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով դատարանի և դատավարության մասնակիցների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:

2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները։

3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով և Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետևանքները, որոնք կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը։

4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը Համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է։ Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։

5. Սույն գլխի նորմերը կիրառելի չեն այն դեպքերում, երբ դատարանը գործը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին որոշում է կայացրել:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել