ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչև անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:»: Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «զավակները,» բառը.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում:»: Հոդված 4. Օրենքի 8-րդ գլխի վերնագրից հանել «Աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու և» բառերը: Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածում` 1) վերնագրից հանել «Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և» բառերը.
2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվում են մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելը հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածները, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ապահովագրական ստաժում չի հաշվառվում:»: Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով: Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում` 1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով. «9) ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը, սակայն վեց տարուց ոչ ավելի:».
3) 5-րդ մասի երկրորդ պարբերության «1-8-րդ» թվերը փոխարինել «1-9-րդ» թվերով.
4) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենսաթոշակի չափը ցածր է նախկին կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:»: Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով: Հոդված 11. Օրենքի 55-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «հաջորդ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև տվյալ ամսվա 20-ը» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը կամ կենսաթոշակառուի ընտրությամբ` վճարման ծառայություն մատուցող այլ կազմակերպություն:»: Հոդված 12. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով: Հոդված 13. Օրենքի 60-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 1-ին և 3-րդ մասի 1‑ին կետերը ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «անձամբ» բառը, իսկ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում:».
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամսին հաջորդող ամսվա 1‑ից:».
4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, եթե այդ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից անցել է տասը տարուց ոչ ավելի ժամանակահատված» բառերը: Հոդված 14. Օրենքի 61-րդ հոդվածը և 73-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1-րդ հոդվածով. « Հոդված 73.1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն ապահովագրական ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ: Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկված կենսաթոշակների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հունվարի 20 Երևան ՀՕ-35-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-35-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.02.2009-01.01.2011) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.01.26/5(671) Հոդ.102 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.01.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.02.2009 Ուժը կորցրել է 01.01.2011 Հիմնական ակտ 26.12.2008, ՀՕ-35-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 19.11.2002, ՀՕ-519-Ն 19.11.2002, ՀՕ-519-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-35-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
