ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42 — Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը 1.
Ամփոփում
Հոդված 42. Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը 1. Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը և հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով: 2. Փոքրահասակ խնամարկյալի տասնչորս տարին լրանալիս նրա նկատմամբ խնամակալությունը դադարում է, իսկ խնամակալի պարտականությո
Ամբողջ Տեքստ
Հոդված 42. Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը 1. Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը և հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով:
2. Փոքրահասակ խնամարկյալի տասնչորս տարին լրանալիս նրա նկատմամբ խնամակալությունը դադարում է, իսկ խնամակալի պարտականություններ իրականացնող քաղաքացին, առանց այդ մասին լրացուցիչ որոշման, դառնում է անչափահասի հոգաբարձուն:
3. Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաև սույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում: (42-րդ հոդվածը խմբ.
10.09.24 ՀՕ-328-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
