ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 19.1 — Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների և վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձևավորման ոլորտում 1.
Ամփոփում
Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների և վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձևավորման ոլորտում 1. Լիազոր մարմինն իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փ
Ամբողջ Տեքստ
Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների և վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձևավորման ոլորտում 1. Լիազոր մարմինն իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: (19.1-ին հոդվածը լրաց.
02.10.25 ՀՕ-316-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
