ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 120 — Կոոպերատիվի անդամության դադարումը և փայի անցումը 1.
Ամփոփում
Հոդված 120. Կոոպերատիվի անդամության դադարումը և փայի անցումը 1. Կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ: Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 120. Կոոպերատիվի անդամության դադարումը և փայի անցումը 1. Կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ: Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
2. Կոոպերատիվի անդամը, կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում, կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից: Կոոպերատիվից հեռացված անդամը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ունի փայ և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ ստանալու իրավունք:
3. Կոոպերատիվի անդամն իրավունք ունի իր փայը կամ դրա մասը հանձնել կոոպերատիվի այլ անդամի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ: Փայը (դրա մասը) կոոպերատիվի անդամ չհամարվող քաղաքացուն հանձնել թույլատրվում է միայն կոոպերատիվի համաձայնությամբ: Այդ դեպքում կոոպերատիվի մյուս անդամներն օգտվում են նման փայը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից: Եթե կոոպերատիվի անդամները կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված ժամկետում չեն օգտվել այդ իրավունքից, փայը կարող է օտարվել երրորդ անձի:
4. Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են դառնալ կոոպերատիվի անդամ, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ: Հակառակ դեպքում` կոոպերատիվը ժառանգներին վճարում է կոոպերատիվի մահացած անդամի փայի արժեքը:
5. Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Կոոպերատիվի անդամի պարտքերով չի կարող բռնագանձում տարածվել կոոպերատիվի անբաժանելի ֆոնդերի վրա:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
