«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 29.05.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-145 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 հունիսի 2009թ. ՍԴԱՈ - 55 | «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 29.05.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-145 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 29.05.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-
145 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումը քննության ընդունելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ն դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի դրույթների սահմանադրականությունը։
2. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում նախատեսված է, որ սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը, մինչդեռ դիմումում վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի դրույթները վերջնական դատական ակտով չեն կիրառվել դիմողի նկատմամբ։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69 հոդվածների պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումի քննության ընդունումը մերժել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՆԴԱՄ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
19 հունիսի 2009 թվականի
ՍԴԱՈ-55
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հունիսի, 2009 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-55
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
