ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222 — Բնօգտագործման վճարի գումարի վճարումը 1.
Ամփոփում
Հոդված 222. Բնօգտագործման վճարի գումարի վճարումը 1. Օրենսգրքի 213-219-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի: 2. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճար
Ամբողջ Տեքստ
Հոդված 222. Բնօգտագործման վճարի գումարի վճարումը 1. Օրենսգրքի 213-219-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
3. Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով: Տվյալ հաշվետու տարվա ընթացքում` մինչև նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի հարկային հաշվարկի ներկայացումը, ռոյալթի վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ հաշվետու տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիի հարկային հաշվարկը ներկայացնելուց հետո հարկային հաշվարկի ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հարկային հաշվարկի ներկայացումը տվյալ հարկային տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճողական հանրագումարով` ելնելով սույն մասով սահմանված չափից:
4. Այն ռոյալթի վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` 1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել. 2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել:
5. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը պետական բյուջե է վճարվում մինչև տվյալ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
6. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կենսապաշարների մնացած տեսակների համար կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, Օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկ չներկայացնողների կողմից պետական բյուջե է վճարվում կենսապաշարների օգտագործման պայմանագրի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին։ (222-րդ հոդվածը լրաց. 18.04.25 ՀՕ-82-Ն ) (18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
