ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37 — Ապրանքի մատակարարման վայրը 1.
Ամփոփում
Հոդված 37. Ապրանքի մատակարարման վայրը 1. Ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե` 1) ապրանքի մատակարարման պահին այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից. 2) էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռ
Ամբողջ Տեքստ
Հոդված 37. Ապրանքի մատակարարման վայրը 1. Ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե` 1) ապրանքի մատակարարման պահին այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից. 2) էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների փոխադրման (առաքման) ավարտի պահին ապրանքները հանձնվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Եթե ապրանքի մատակարարման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: (37-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-595-Ն ) ( 23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ( 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
