ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 161 — Դատական նիստի արձանագրման ձևը 1.
Ամփոփում
Հոդված 161. Դատական նիստի արձանագրման ձևը 1. Դատական նիստում գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: 2. Դատական նիստերի դահլիճում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: 3. Հատուկ համակարգչային ձայնագր
Ամբողջ Տեքստ
Հոդված 161. Դատական նիստի արձանագրման ձևը 1. Դատական նիստում գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
2. Դատական նիստերի դահլիճում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:
3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության կամ դրա օգտագործման անհնարինության դեպքում արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի օգտագործման հնարավորությունը վերականգնվելու դեպքում արձանագրությունը վարվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ձևով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
