ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքի 4-րդ հոդվածում` ա) 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով» բառերով. բ) 3-րդ մասի «գ» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:»: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` ա) «բ» կետում «կամ 170 9 » բառերը փոխարինել «, 170 9 կամ 170 12 » բառերով. բ) «ե» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով: Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում` ա) 3-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3 1 -րդ մաս. «3 1 . Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումները թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող` մինչև տվյալ տարվա վերջը». բ) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-61-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-61-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.01.2004-01.01.2009) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.38 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.12.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.01.2004 Ուժը կորցրել է 01.01.2009 Հիմնական ակտ 25.12.2003, ՀՕ-61-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.06.2000, ՀՕ-61 05.06.2000, ՀՕ-61 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2003 թ.
- Գործի #:
- ՀՕ-61-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
