ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 373 — Մթնոլորտային օդն աղտոտելը 1.
Ամփոփում
Հոդված 373. Մթնոլորտային օդն աղտոտելը 1. Մթնոլորտային օդն աղտոտելը՝ սահմանված նորմատիվի գերազանցմամբ արտանետումներով, սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնը խախտելու հետևանքով կամ այլ եղանակով մթնոլորտային օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձևով փոփոխելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխա
Ամբողջ Տեքստ
Հոդված 373. Մթնոլորտային օդն աղտոտելը 1. Մթնոլորտային օդն աղտոտելը՝ սահմանված նորմատիվի գերազանցմամբ արտանետումներով, սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնը խախտելու հետևանքով կամ այլ եղանակով մթնոլորտային օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձևով փոփոխելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
