Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 136 — Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական ու զորահավաքային պատրաստականության և մարտական պատրաստության պլաննե
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 136AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 136 — Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական ու զորահավաքային պատրաստականության և մարտական պատրաստության պլաննե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 136. Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական ու զորահավաքային պատրաստականության և մարտական պատրաստության պլանների կատարման ապահովմանը. - ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել և անցկացնել դաստիարակչական աշխատանք յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեկան հատկանիշների, կրթական մակարդակի, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հաշվառումով, նրանց մեջ դաստիարակել Հայրեն

Ամբողջ Տեքստ

Հոդված 136. Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական ու զորահավաքային պատրաստականության և մարտական պատրաստության պլանների կատարման ապահովմանը. - ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել և անցկացնել դաստիարակչական աշխատանք յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեկան հատկանիշների, կրթական մակարդակի, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հաշվառումով, նրանց մեջ դաստիարակել Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ հավատարմություն, զինվոր-քաղաքացու բարձր մարտական և բարոյահոգեբանական հատկանիշներ. - կազմակերպել և անցկացնել միջոցառումներ զինվորական կարգապահության ամրապնդման, իրավախախտումների կանխման, զինվորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ. - գիտենալ գումարտակի ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի, ավագի, սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, անձնակազմի տրամադրությունը, հասարակական կարծիքը, գործնական միջոցներ ձեռնարկել անձանց միջև հարաբերությունները կարգավորելու, ստորաբաժանումներում բացասական երևույթները կանխելու համար. - կազմակերպել և անցկացնել անձնական օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվություն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում եղած իրադարձությունների, բանակի և զինծառայողների կյանքի ու ուսումնամարտական գործունեության մասին, զինծառայողների հետ պարապմունքներ անցկացնել հասարակական-պետական պատրաստության պլանով. - ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին, ավագներին և սերժանտներին սովորեցնել և մեթոդական օգնություն ցույց տալ ենթակաների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման հարցում. - կազմակերպել հասարակական կազմակերպությունների հետ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների փոխգործողությանը. - ապահովել զինծառայողների նկատմամբ սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը, իմանալ զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի կարիքներն ու պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել նրանց բողոքների ու դիմումների լուծման համար. - հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման համար, կազմակերպել նրա կուլտուրական ժամանցը, միջոցներ ձեռնարկել անձնակազմին պարբերական հրատարակություններով և փոստային առաքումներով ապահովելու համար, կազմակերպել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գույքի ճիշտ օգտագործումն ու խնայողությունը. - գումարտակի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին: (136-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն) Գ ՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ) ԳԾՈՎ, (ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ, ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՏԵԽՆԻԿԸ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել