ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Նվերների հաշվառումը և հանձնումը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 30. Նվերների հաշվառումը և հանձնումը (վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-540-Ն) 1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր)։ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների հաշվառումն իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը: 2. Քառասուն հազար Հայաստանի Հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 30. Նվերների հաշվառումը և հանձնումը (վերնագիրը խմբ.
07.12.22 ՀՕ-540-Ն) 1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր)։ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների հաշվառումն իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը:
2. Քառասուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (հինգ և ավելի) բնույթ կրող դեպքերի։ 3. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-149-Ն ) 4. Նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, Ռեեստրի վարման կարգերը , Ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը , ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը , ինչպես նաև խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների կամ առանձին պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հաշվառվող նվերների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների սահմանափակման անհրաժեշտությամբ պայմանավորված: (30-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-200-Ն, խմբ.
07.12.22 ՀՕ-540-Ն, լրաց., փոփ., խմբ.
11.04.24 ՀՕ-149-Ն ) (07.12.22 ՀՕ-540-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (11.04.24 ՀՕ-149-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
