ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 828 — Պահառուի պատասխանատվության հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 828. Պահառուի պատասխանատվության հիմքերը 1. Պահառուն, սույն օրենսգրքի 417 հոդվածով նախատեսված հիմքերով, պատասխանատվություն է կրում ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար: Արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ գույքի այն հատկությունների հետևանքով, որոնց մասին պահառ
Ամբողջ Տեքստ
Հոդված 828. Պահառուի պատասխանատվության հիմքերը 1. Պահառուն, սույն օրենսգրքի 417 հոդվածով նախատեսված հիմքերով, պատասխանատվություն է կրում ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար: Արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ գույքի այն հատկությունների հետևանքով, որոնց մասին պահառուն չգիտեր և չէր կարող իմանալ գույքն ի պահ ընդունելիս, կամ եթե դա կատարվել է պահատուի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետևանքով:
2. Պահատուի կողմից գույքը հետ վերցնելու պարտականության ծագումից հետո (826 հոդվածի 1-ին կետ) ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար պահառուն պատասխանատվություն է կրում միայն դիտավորության կամ կոպիտ անզգուշության դեպքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
