Մելքոնյան — ԿԴ/0086/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքովԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1. 2023 թվականի փետրվարի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում, նախաձեռնվել է թիվ 69104323 քրեական վարույթը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 273-րդ հոդվածի 1-ին մասով: 2023 թվականի մարտի 30-ին Արմեն Նշանի Մելքոնյանի նկատմամբ հարուցվել է
Ամբողջ Տեքստ
[անընթեռնելի]/0086/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Ա.Հարությունյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան
նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան
դատավորներ՝ Մ.Հարությունյան
Մ.Արղամանյան
26 մայիսի 2026 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ մեղադրյալ Արմեն Նշանի Մելքոնյանի պաշտպան Ա.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. 2023 թվականի փետրվարի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում, նախաձեռնվել է թիվ 69104323 քրեական վարույթը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 273-րդ հոդվածի 1-ին մասով:
2023 թվականի մարտի 30-ին Արմեն Նշանի Մելքոնյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 404-րդ հոդվածի 1-ին մասով և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել: 2023 թվականի մարտի 31-ին Արմեն Նշանի Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
2023 թվականի ապրիլի 13-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը՝ արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով մեղադրյալ Արմեն Նշանի Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է Ա.Մելքոնյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։ Ա․Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Վճռվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված և քրեական վարույթին կցված՝ Ա.Մելքոնյանի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերված ni առգրավված թվով 14 հատ տետրահիդրոկանաբինոլ
3
պարունակող «Կանեփ» (Cannabis խմբի բույս) տեսակի բույսերը ոչնչացնել, իսկ վարութային ծախսերի հարցը համարել լուծված:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Մելքոնյանի պաշտպան Ա․ Հովհաննիսյանը 2024 թվականի հուլիսի 8-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝
ներքոշարադրյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես՝ խախտվել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 55-րդ և 84-րդ հոդվածների պահանջները։ 5.
1. Բողոքաբերը նշել է, որ առկա են Ա.Մելքոնյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և սահմանված կարգով փորձաշրջան նշանակելու հիմքեր, որոնք անմիջապես բխում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջներից։
Բողոքի հեղինակը գտել է, որ մեղադրյալ Ա.Մելքոնյանը նախաքննության և դատաքննության ողջ ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ․ չի խուսափել, չի թաքնվել քննությունից, չի ստեղծել խոչընդոտներ քննության համար, տվել է ցուցմունքներ, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին, այնուհետև նաև 2016 և 2020 թվականների պատերազմներին, ունի 5 երեխա, որոնցից մեկն անչափահաս է, բնակության վայրում բնութագրվել է դրական։ Ըստ բողոքաբերի՝ Ա.Մելքոնյանին կարելի է
4
հնարավորություն տալ ուղղվելու` թողնելով նրան ազատության մեջ՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, Ա.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ բողոքը մերժելու դեպքում, վաղեմության ժամկետը լրանալու հիմքով մեղադրյալ Ա.Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործով վարույթը կարճել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արմեն Մելքոնյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ․ «(...) [Ն]ա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման պահանջները, 2021 թվականի ընթացքում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի Երևանի փողոց 13-րդ հասցեում գտնվող իր տան հողամասում ցանել և անձնական օգտագործման համար աճեցրել է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման 2-րդ հավելվածի ցանկի 5-րդ կետով սահմանված շրջանառությունն արգելված, տետրահիդրոկանաբինոլ թմրալկալոիդ պարունակող, խոշոր չափերով` թվով 14 հատ կանեփ տեսակի բույսեր (Cannabis խմբի բույս)։ Ապա, 2022 թվականի մայիսի 23-ին, հնարավոր եղանակային տեղումներից պաշտպանելու և բույսերի աճն ապահովելու նպատակով, դրանք ծածկել է ապակու կտորներով և այդպես թողել մինչև հաջորդ օրը` 2022 թվականի մայիսի 24-ը` երբ Ա.Մելքոնյանի տանը ու հարակից տարածքներում իրականացված խուզարկությամբ նշված` թվով 14 հատ կանեփ տեսակի բույսերը հայտնաբերվել ու առգրավվել են (…)»։ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 112-113։
5
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(…) Առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալ Արմեն Նշանի Մելքոնյանի համաձայն լինելու և արագացված վարույթ կիրառելու պայմաններում Դատարանն արձանագրում է, որ ապացուցված են Արմեն Նշանի Մելքոնյանին վերագրվող արարքի փաստական հանգամանքները, վերջինս կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, այն ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ինչպես նաև ապացուցված է մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ։
Հաստատված համարելով մեղադրյալ Արմեն Նշանի Մելքոնյանի
մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի (…):
Անդրադառնալով մեղադրյալ Արմեն Նշանի Մելքոնյանի նկատմամբ նշանակվող պատժի չափի հարցին, հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արմեն Նշանի Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար ենթակա է պատժի՝ ազատազրկման ձևով 6 /վեց/ ամիս ժամկետով (…):
Վերոգրյալի համատեքստում, Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արմեն Նշանի Մելքոնյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժը (…)»։
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ` «(...) Առաջին ատյանի դատարանի դատավճռով թույլ չի տրվել դատական սխալ, այդ թվում նաև` նյութաիրավական կամ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բխում է ինչպես Մարդու 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 4-16։
6
իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքից (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ արդյո՞ք Ա.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝
(…) 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե (...)
3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (…)»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 51-62:
7
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից․
(...):
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում
է
տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
1
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութ պարունակող բույս ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։»
11.1 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ
8
հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Մելքոնյանին վերագրվող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ավարտվել է 2022 թվականի մայիսի 24-ին, վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ա.Մելքոնյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի նոյեմբերի 14-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի ապրիլի 15-ին: Նշված որոշման դեմ Ա.Մելքոնյանի պաշտպանի կողմից 2024 թվականի հուլիսի 8-ին բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2024 թվականի սեպտեմբերի 4-ին։
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Մելքոնյանի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկի առումով կիրառելի են վերջինիս կողմից արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները․ այսինքն՝ Ա.Մելքոնյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 2 տարի է, որը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը։ Ա.Մելքոնյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 24-ին, իսկ այդ օրվա դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է Ա.Մելքոնյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի ապիլի 15-ի որոշումը բեկանել՝ Ա.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և
9
քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում բողոքաբերի՝ սույն որոշման 5.1 կետում վկայակոչված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, պետք է վերացնել։ Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական վարույթին կցված` թվով 14 հատ տետրահիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» (Cannabis խմբի բույս) տեսակի բույսերը ոչնչացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 381-383-րդ, 386-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Արմեն Նշանի Մելքոնյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանել։
2. Արմեն Նշանի Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
3. Արմեն Նշանի Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել։
10
4. Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական վարույթին կցված՝ թվով 14 հատ տետրահիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» (Cannabis խմբի բույս) տեսակի բույսերը ոչնչացնել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ԿԴ/0086/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
