ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 32 — Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը 1.
Ամփոփում
Հոդված 32․ Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը 1. Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը կառավարման կոլեգիալ մարմին է, որի կազմում ընդգրկվում են համալսարանի ռեկտորը, ակադեմիական գործունեության համար պատասխանատու պրոռեկտորները և համալսարանի կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների և ֆակուլտետների ղեկավարները: 2. Կառավարման խորհրդի նախագահը ի պաշտոնե հետազոտական համալսարանի ռեկտորն է: 3. Կառավարման խորհուրդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 32․ Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը 1. Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը կառավարման կոլեգիալ մարմին է, որի կազմում ընդգրկվում են համալսարանի ռեկտորը, ակադեմիական գործունեության համար պատասխանատու պրոռեկտորները և համալսարանի կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների և ֆակուլտետների ղեկավարները:
2. Կառավարման խորհրդի նախագահը ի պաշտոնե հետազոտական համալսարանի ռեկտորն է:
3. Կառավարման խորհուրդը քննարկում է համալսարանի ընդհանուր կառավարման խնդիրները տարբեր ակադեմիական միավորների ընթացիկ կառավարման համաչափության ապահովման և խնդիրների վաղաժամ բացահայտման ու լուծման նպատակով:
4. Կառավարման խորհրդի լիազորությունների շրջանակը սահմանվում է հետազոտական համալսարանի կանոնադրությամբ, իսկ աշխատակարգը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը` ռեկտորի առաջարկությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
