Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15729 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-157)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 157 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ

Ամբողջ Տեքստ

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ` ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ տեղեկատվություն և նյութեր պահանջելու վերաբերյալ միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:

2. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը միջնորդել է. «(...) պահանջել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անհամապատասխանությունների թվաքանակը՝ ըստ տեղամասային կենտրոնների, որտեղ առկա են այդպիսի անհամապատասխանություններ, քանի որ դրանց համալիր թվաքանակը ևս կարող էր ազդեցություն ունենալ և այս համալիր տեղեկատվությունը թույլ տա գնահատելու անհամապատասխանությունների կոմուլյատիվ ազդեցությունը: Օրինակ՝ թիվ 2/31 ընտրատեղամասում եղել է 992 կտրոն, բայց մատյանում եղել է 991 ստորագրություն /նման անհամապատասխանությունները բազմաքանակ են և շատ ավելի մեծ տարբերություններով/»:

3. Քննության առարկա դարձնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:

Ուսումնասիրելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացրած փաստարկները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս բավարար չափով չի հիմնավորել պահանջվող տեղեկատվության և նյութերի ապացուցողական նշանակությունը սույն գործի լուծման համար:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե կողմը, այնուամենայնիվ, կարծում է, որ պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է սույն գործին՝ որպես գործի նյութ կցելու առումով, ապա համապատասխան տեղեկատվություն և նյութեր պահանջելու վերաբերյալ միջնորդությունները կարող են բավարարվել բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավարար չափով հիմնավորված են, և կողմերը ցուցաբերել են դատավարական բարեխղճություն։

Ավելին, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով խնդրո առարկա գործի քննության օրենսդրական սեղմ ժամկետների հրամայականը և նյութերի մեծածավալությունը, գտնում է, որ Սահմանադրական դատարանի վրա կողմի փոխարեն համապատասխան տեղեկատվության կամ տվյալների, որոնք ի սկզբանե ընկած են եղել դիմումի հիմքում, ձեռքբերման դատավարական բեռ դնելը, առանց դրանց հավաքագրմանն ուղղված ինքնուրույն ջանքերի գործադրման անհնարինության պատշաճ հիմնավորման, անհարկի կհետաձգի գործի քննությունը՝ վտանգելով հանրային իշխանության լեգիտիմ և անընդհատ ձևավորումը՝ վերջնարդյունքում հանգեցնելով ժողովրդավարական կառավարման գործընթացների, ընտրական համակարգի հանդեպ հանրային վստահության անկման և սահմանադրական կայունության խարխլման:

Նման պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ համապատասխան միջնորդություն ներկայացնող կողմը պարտավոր է նախապես դրսևորել անհրաժեշտ փութաջանություն և ողջամիտ դատավարական ակտիվություն՝ ձեռնարկելով իրենից ողջամտորեն ակնկալվող բոլոր միջոցները՝ իր պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորող տվյալներն ինքնուրույն ձեռք բերելու նպատակով։

Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։

Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ տեղեկատվություն և նյութեր պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 հունիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-157

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-157
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել