Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան26 ապրիլի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 26 ապրիլի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

26 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ.Պապայանի

Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Հ.Դանիելյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված դրույթների սահմանադրականությունը։

Ռ. Թորոսյանի ներկայացրած փաստաթղթերը վկայում են, որ նա մինչ այդ դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, խնդրելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործությունը ճանաչել անվավեր եւ պարտադրել նրան միջոցներ ձեռնարկել՝ «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտման հետեւանքների վերացման ուղղությամբ։ Դատարանը մերժել է դիմումի ընդունումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144 եւ 145 հոդվածներով, նաեւ սահմանելով, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։ Քաղաքացու վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է եւ վերացրել առաջին ատյանի վերոհիշյալ որոշումը։ Նկատի ունենալով վճռաբեկ դատարանի սույն որոշումը, ս.թ. մարտի 27-ին գործը վերստին քննության է առնվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Դատարանը մերժել է դիմումը, այս անգամ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, ինչպես նաեւ այդ օրենսգրքի 24 գլխում ներառված 154 եւ 155 հոդվածներով։ Համաձայն վերջին երկու հոդվածների, որոշման եզրափակիչ մասում դատարանը նաեւ նշել է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։ Այս հանգամանքը հիմք է հանդիսանում՝ համարելու քաղաքացու դատական պաշտպանության միջոցները սպառված։

Ելնելով վերոշարադրյալից, գտնում ենք, որ Ռ. Թորոսյանի դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։

Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխում տեղ գտած հոդվածների դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։

Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Ռ. Թորոսանի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇ Խ Ա Տ Ա Կ

31

ՐՈՒԹՅՈՒՆ

12 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 ապրիլի, 2007 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել