Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-302-Ն21 դեկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի տեղեկատվությունը տրամադրում է հարկային մարմնին:»: Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի՝ ա. 1-ին կետն առաջին «բնապահպանական» բառից հետո լրացնել «հարկ» բառով, բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարներ, այդ թվում՝ արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ռոյալթի.», գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով:»: Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «վճարների» բառը փոխարինել «հարկի» բառով: Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման» բառերը փոխարինել «բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի փաստացի ծավալների, դրանց չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանման» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը՝ անկախ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը (այդ թվում՝ ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները համապատասխան կոորդինատային նիշերով և ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (գծագրված լինելու դեպքում) ընդերքօգտագործողին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին է տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքներով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով: Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով՝ 1) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:»: Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածում ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-302-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-302-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1328 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2018 Հիմնական ակտ 21.12.2017, ՀՕ-302-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.11.2011, ՀՕ-280-Ն 28.11.2011, ՀՕ-280-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 դեկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՀՕ-302-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել