Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 285 — Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 285AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 285 — Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 285. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը 1. Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի միջնորդության հիման վրա։ 2. Քննիչի (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի) միջնորդությունը պարունակում է՝ 1) իրավասու դատարանի անվանումը. 2) քննիչի (սույն օրենսգրք

Ամբողջ Տեքստ

Հոդված 285. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը 1. Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի միջնորդության հիման վրա։

2. Քննիչի (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի) միջնորդությունը պարունակում է՝ 1) իրավասու դատարանի անվանումը. 2) քննիչի (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի) անունը, ազգանունը և պաշտոնը. 3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն. 4) վարույթի համարը. 5) մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, վերաբերելի անձնական տվյալները, իսկ անազատության մեջ լինելու պարագայում՝ դրա իրավական հիմքերը և ազատությունից զրկելու փաստացի ժամանակը. 6) միջնորդվող խափանման միջոցը և դրա պայմանները. 7) միջնորդության հիմնավորումները. 8) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։

3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթը նախաձեռնելու մասին արձանագրության և քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենները, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները։ Եթե մեղադրյալը, որի նկատմամբ հարուցվում է միջնորդությունը, անազատության մեջ է, ապա միջնորդությանը կցվում են նաև անձին ազատությունից զրկելու հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

4. Միջնորդությունը և կից նյութերը դատարան են ներկայացվում երկու օրինակով։

5. Ձերբակալված մեղադրյալը դատարան է բերվում միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ:

6. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

7. Խափանման միջոց կիրառելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, իսկ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը, դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում։

8. Վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվում են դատական նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը։ Դատական նիստը նշանակվում է հնարավոր ամենակարճ ժամկետում։ Դատական նիստի ժամանակը որոշելիս հաշվի է առնվում միջնորդությանը և կից նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ձևավորելու համար պաշտպանության կողմին ողջամտորեն անհրաժեշտ ժամանակը։ Վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո միջնորդության և կից նյութերի մեկ օրինակն անհապաղ հանձնվում է մեղադրյալին։

9. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար։

10. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել. 2) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է։ (285-րդ հոդվածը լրաց.

16.01.24 ՀՕ-32-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել