Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Հաշվետու ժամանակաշրջանը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Հաշվետու ժամանակաշրջանը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Հաշվետու ժամանակաշրջանը 1. Հաշվետու ժամանակաշրջանը ժամանակահատված է, որի համար հաշվարկվում և վճարվում են հարկեր և (կամ) բնօգտագործման վճար, ներկայացվում են հարկային հաշվարկներ (բացառությամբ ներմուծման հարկային հայտարարագրերի, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարության և արտահանման հարկային հայտարարագրերի), կատարվում են Օրենսգրքով սահմանվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Հաշվետու ժամանակաշրջանը 1. Հաշվետու ժամանակաշրջանը ժամանակահատված է, որի համար հաշվարկվում և վճարվում են հարկեր և (կամ) բնօգտագործման վճար, ներկայացվում են հարկային հաշվարկներ (բացառությամբ ներմուծման հարկային հայտարարագրերի, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարության և արտահանման հարկային հայտարարագրերի), կատարվում են Օրենսգրքով սահմանված այլ պարտավորություններ:

2. Հաշվետու ժամանակաշրջանը վերաբերում է միայն հարկային հաշվարկներին, իսկ ժամանակահատվածը` ինչպես հարկային այլ փաստաթղթերին, այնպես էլ վճարման վերջնաժամկետներին:

3. Հաշվետու ժամանակաշրջանը հաշվետու ամիսը կամ հաշվետու եռամսյակը կամ հաշվետու կիսամյակը կամ հաշվետու տարին է:

4. Հաշվետու ամիսը որևէ ամսվա 1-ից մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու կիսամյակը որևէ տարվա հունվար կամ հուլիս ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար հունիս կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու տարին կամ հարկային տարին որևէ տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածն է: Սույն մասի դրույթների կիրառության իմաստով, հաշվի են առնվում սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները:

5. Կազմակերպության պետական գրանցման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառման) կամ ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման կամ որպես նոտար նշանակման դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում կազմակերպության պետական գրանցման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառման) կամ ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրը:

6. Կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի ավարտ է համարվում կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման օրը: (13-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել