Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-18319 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-183)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հոկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 183 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 28-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2020 թվականի օգոստոսի 27-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2020 թվականի օգոստոսի 26-ի «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՎԴ2/0271/05/18 վարչական գործով որոշումը: Վերոհիշյալ որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով որոշել Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 28-րդ հոդվածի 3-րդ մասի`սահմանադրականության հարցերը:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը նշել է, որ «…եթե Վարչական դատարանը կիրառի Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածի 3-րդ մասը և ձեռք բերի լրացուցիչ ապացույցներ վիճելի փաստի վերաբերյալ, կխախտի կողմերի միջև «արդարացի հավասարակշռումը» և «զենքերի հավասարությունը»: Արդյունքում նաև դատավարությունը չի լինի մրցակցային, այլ դատարանը կստանձնի հայցվորի կողմից իրավախախտում թույլ տալու փաստը հաստատելու պատասխանողի դատավարական դերը: Վերջնարդյունքում կխախտվի արդարացի քննություն ստանալու հայցվորի իրավունքը…»: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը նշում է նաև, որ «…Վերաքննիչ վարչական դատարանի սահմանած ծավալի պայմաններում Վարչական դատարանն իրավասու չէ մեկնաբանել այդ նորմերն այնպես, որ չխախտվի մրցակցությունը: Ուստի եթե Սահմանադրական դատարանը մեկնաբանի տվյալ դրույթներն այնպես, որ դրանք դատարանին չեն լիազորում ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ այնպիսի փաստերի վերաբերյալ, որոնք օրենքի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, ըստ այդմ գտնի, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, վերջինս «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով լիազորված է ճանաչել վիճարվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող իր մեկնաբանությամբ: Այդ դեպքում Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը ուղենիշ կլինի Վարչական դատարանի համար կոնկրետ գործն արդարացի լուծելու համար»:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին, և առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Հարկ է նշել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, ի թիվս այլ հիմքերի եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (2-րդ կետ):

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի «Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը» վերտառությամբ 5-րդ հոդվածի սույն դիմումով վիճարկվող 1-ին մասով սահմանվում է, որ «Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ('ex officio')»: Իսկ Վարչական դատավարության օրենսգրքի «Ապացույցներ ներկայացնելու պարտականությունը» վերտառությամբ 28-րդ հոդվածի սույն դիմումով վիճարկվող 3-րդ մասով սահմանվում է, որ «Գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ»: Վերջիններս վարչական դատարավության սկզբունք ամրագրող և ընդհանուր իրավակարգավորող դրույթներ են: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը բավարար չի հիմնավորել իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթների` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ: Միաժամանակ հարկ է նշել, որ դիմողի հիմնավորումներից հետևում է դրանք առավելապես վերաբերելի են կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա դրույթների իրավական բովանդակության բացահայտման, մեկնաբանության և կիրառության, այլ ոչ սահմանադրականության հարցերին: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի շրջանակներում: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 28-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

19 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-183

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-183
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել