Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-71 մարտի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | ՀԱՅԿԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

1 մարտի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղ. Հայկազ Մանուկյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղ. Հայկազ Մանուկյանը 19.02.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Տվյալ անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ քաղ. Հ. Մանուկյանի անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ նշված դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը /09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշման եզրափակիչ մասի 2-րդ և 4-րդ կետեր/, ուստի բացակայում են գործը քննության ընդունելու օրենքով սահմանված հիմքերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Հայկազ Մանուկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

1 մարտի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-7

Նախագահող

E ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

Անդամներ`

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել