Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 104.1 — Ընտրական համակարգը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 104.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 104.1 — Ընտրական համակարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 104.1. Ընտրական համակարգը 1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով: 2. Մեծամասնական ընտրակարգի դեպքում` 1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք. 2) համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք: 3. Համամասնական ընտրակարգի դեպքում` 1) համայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 104.1. Ընտրական համակարգը 1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով:

2. Մեծամասնական ընտրակարգի դեպքում` 1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք. 2) համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

3. Համամասնական ընտրակարգի դեպքում` 1) համայնքի ավագանիների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով. 2) համայնքի ավագանիների ընտրության ժամանակ համապատասխանաբար համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք:

4. Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:

5. 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

6. Համայնքի ավագանին բաղկացած է` 1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում. 2) յոթ անդամից` 1 001-ից 2 000 ընտրող ունեցող համայնքում. 3) ինն անդամից` 2 001-ից 4 000 ընտրող ունեցող համայնքում. 4) տասնհինգ անդամից` 4001-ից 10 000 ընտրող ունեցող համայնքում. 5) քսանմեկ անդամից` 10 001-ից 25 000 ընտրող ունեցող համայնքում. 6) քսանյոթ անդամից՝ 25 001-ից 70 000 ընտրող ունեցող համայնքում. 7) երեսուներեք անդամից` 70001-ից մինչև 300 000 ընտրող ունեցող համայնքում. 8) վաթսունհինգ անդամից` 300 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:

7. Ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է` հիմք ընդունելով սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրամադրված տեղեկանքում նշված ընտրողների թիվը: (104.1-ին հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Բ Ա Ժ Ի Ն 5 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը լրաց. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Գ Լ ՈՒ Խ 19 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել