ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 336 — Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը 1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատվա
Ամփոփում
Հոդված 336.Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը 1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել՝ պատժվում է ազատազրկմամբ
Ամբողջ Տեքստ
Հոդված 336.Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը
1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը դիտավորությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է՝
1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ,
2) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
